Առողջության իրավունք

Ի՞նչ է առողջության իրավունքը

Առողջության իրավունքը հաճախ սխալմամբ ընկալվում է որպես առողջ լինելու իրավունք։ Սա ճիշտ չէ, քանի որ պետությունը չի կարող երաշխավորել, որ բոլոր անձինք առողջ լինեն։

Արհողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունն այն սահմանում է որպես․

[հ]նարավոր ամենաբարձր առողջական վիճակի իրացում։

Այն ներառում է՝

  • սեփական առողջությունն ու մարմինը տնօրինելու իրավունք
  • խոշտանգումներից, չհամաձայնեցված բժշկական բուժումներից կամ փորձարկումներից ազատ լինելու իրավունք
  • առողջապահական համակարգին հասանելիության իրավունք
  • հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերահսկման իրավունք
  • կենսական դեղերի հասանելիություն
  • առողջապահական որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունք

ծանոթություն «Առողջություն» հասկացությունը ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակը։

Ով է պաշտպանում այս իրավունքը?

Քանի որ պետությունն է մարդու իրավունքների հիմնական երաշխավորը, այն պարտավոր է քայլեր ձեռնարկել այս իրավունքի իրագործման ուղղությամբ։

Պետությունը ունի երեք տեսակի պարտավորություն․

  1. Հարգելու պարտավորություն, որը ենթադրում է, որ պետությունը չպետք է խախտի կամ միջամտի այս իրավունքին։ Այդ պատճառով արգելվում են՝

    • խտրական վերաբերմունք՝ առողջապահական ծառայությունների հասանելիության դեպքու
    • ոչ անվտանգ դեղերի շուկայահանումը
    • հարկադիր բժշկական բուժումը
    • հակաբեղմնավորիչների հասանելիության սահմանափակումը
    • առողջությանը վերաբերող տեղեկատվության խոչընդոտումը կամ չտրամադրելը
  2. Պաշտպանելու պարտավորություն, որը ենթադրում է, որ պետությունը պետք է կանխի այս իրավունքի խախտումները երրորդ անձանց կողմից։ Դրանով նախատեսվում է՝

    • առողջապահության հասանելիությունն ապահովող օրենսդրության ընդունում
    • առողջապահական շուկայի վերահսկում
    • բժշկական անձնակազմի պատշաճ կրթության և լիցենզավորման ապահովում
    • խոցելի և մարգինալացված խմբերի պաշտպանություն
    • վնասակար ավանդական և սոցիալական պրակտիկաների կանխարգելում
  3. Իրականացնելու պարտավորություն, որը ենթադրում է, որ պետությունը պետք է կիրառի միջոցառումների ամբողջություն՝ այս իրավունքը իրացնելու համար։ Դրանք ներառում են՝

    • համապարփակ ազգային առողջապահական քաղաքականության ընդունում
    • բավարար առողջապահական հաստատությունների ստեղծում (օր.՝ հիվանդանոցներ)
    • առողջապահական ապահովագրության համակարգի ստեղծում
    • բժշկական հետազոտությունների և կրթության խթանում
    • իրազեկում հրատապ թեմաների շուրջ (օր.՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, վերարտադրողական առողջություն, ալկոհոլի չարաշահում և այլն)

Ի՞նչ անել, եթե պետությունը բավարար ռեսուրսներ չունի։

Առողջության իրավունքը կիրառելի է տարբեր տնտեսական մակարդակ ունեցող պետություններում։ Այնուամենայնիվ, պետությունը պարտավոր է ապահովել իր հիմնական պարտավորությունները․

  • առողջապահական ծառայություններին հավասար հասանելիություն՝ առանց խտրականության
  • նվազագույն սննդի հասանելիություն՝ բավարար սննդային արժեքով
  • հիմնական կացարան, բնակարանային պայմաններ և սանիտարիա
  • կենսական դեղերի տրամադրում
  • հանրային առողջապահության ազգային ռազմավարության ընդունում

Ինչպե՞ս որոշել, արդյոք իրավունքը պատշաճ պահպանվում է։

Առողջության իրավունքը ունի չորս հիմնական հատկանիշ․

Հասանելիություն

Հանրային առողջապահական ծառայությունները, հաստատությունները և պարագաները պետք է լինեն բավարար քանակությամբ։

Մատչելիություն

Առողջապահական ծառայությունները, հաստատությունները և պարագաները պետք է հասանելի լինեն բոլորի համար։ Օրինակ՝ ֆիզիկական մատչելիություն՝ հիվանդանոցը պետք է գտնվի բնակչին հասանելի տարածքում, տնտեսական մատչելիություն՝ ծառայությունների գինը պետք է լինի մատչելի, կամ առաջարկվեն զեղչեր՝ ցածր եկամուտ ունեցողների համար:

Ընդունելիություն

Առողջապահական ծառայությունները պետք է լինեն մշակութային և կրոնական առումով համապատասխանի, ինչպես նաև՝ բժշկական էթիկային։

Որակ

Առողջապահական ծառայությունները պետք է լինեն բավարար որակի՝ պատշաճ պատրաստված անձնակազմ, գիտականորեն ստուգված և չպատկառած ժամկետը չանցած դեղեր, աշխատող հիվանդանոցային սարքավորումներ և այլն

Միջազգային ճանաչում

Առողջությունը կարևոր է բոլորի համար․ ֆիզիկական և հոգեկան վիճակի պաշտպանությունն ու հարգումը թույլ է տալիս անձին լիարժեք օգտվել այլ իրավունքներից։ 1940-ական թվականներից արդեն ընդունված էր, որ մարդու արժանապատվության գաղափարը ներառում է նրա բարեկեցությունը։

1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:

Այս իրավունքը՝ առանձին կամ այլ իրավունքների հետ համակցված, ամրագրված է նաև կարևորագույն միջազգային և տարածաշրջանային մարդու իրավունքների փաստաթղթերում։

Համատեքստ

Աղբյուրներ

Վերջին թարմացում 27/11/2025