Ի՞նչ է կարծիքի արտահայտման ազատությունը?
Կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնական բաղադրիչն է: Այն յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս ունենալ տարբեր կարծիքներ, դրանք արտահայտել, ստանալ տեղեկատվություն, ինչպես նաև փոխանցել տեղեկություններ և գաղափարներ՝ առանց պետական մարմինների անհիմն միջամտության։ Այս իրավունքը ապահովում է հանրության շրջանում ազատ քննարկումների, բանավեճերի և տեսակետների բազմազանություն:
Այն նաև կարևոր գործիք է մեդիայի և հասարակության համար՝ պետական կառույցներին ու պաշտոնյաներին հաշվետու պահելու համար, հատկապես՝ կոռուպցիայի կամ շահերի բախման դեպքերում։ Ուստի այն հատկապես կարևոր է լրագրողների համար, որոնք գործում են որպես ժողովրդավարական հասարակության վերահսկողություն ապահովող մեխանիզմ և պետք է հնարավորություն ունենան ազատ գրել, քննադատել ու հաղորդել պետական մարմինների գործունեության մասին։
Որո՞նք են արտահայտման պաշտպանված ձևերը?
Արտահայտման ազատությունը ներառում է. տեսողական արտահայտություններ՝ նկարներ, լուսանկարներ, պատկերներ, տեսանյութեր, ձայնային արտահայտություններ՝ երաժշտություն, խոսք և այլ ձայնային հաղորդումներ, վարքագծային արտահայտություններ՝ ներկայացում, գործողություն, արարք: Այս իրավունքի ներքո պաշտպանվում են ինչպես բանավոր, այնպես էլ ոչ-բանավոր հաղորդակցությունները։ Պաշտպանվում են քաղաքական, գեղարվեստական, առևտրային և այլ բնույթի արտահայտություններ։
Կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանում է նաև այնպիսի գաղափարներ, որոնք կարող են լինել վեճերի, անհարմարության կամ նույնիսկ շոկի պատճառ։ Դա ժողովրդավարական հասարակության բազմակարծության և հանդուրժողականության հիմքն է։
ծանոթություն Ոչ բոլոր տեսակի արտահայտություններն են պաշտպանված: Օրինակ՝ ատելության խոսքը կամ բռնության հրահրումը պաշտպանված չեն խոսքի ազատության ներքո։
Ի՞նչ սահմանափակումներ կարող են կիրառվել։
Կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ չէ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում է երեք պայման՝ որոնց առկայության դեպքում կարող են սահմանափակումներ կիրառվել.
- Սահմանափակումը պետք է նախատեսված լինի օրենքով։ Պետք է գոյություն ունենա ազգային օրենք, որը թույլ է տալիս տվյալ սահմանափակումը։
-
Սահմանափակումը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում՝
- ազգային անվտանգության կամ հանրային անվտանգության համար
- անկարգությունների կամ հանցագործությունների կանխարգելման համար
- առողջության կամ բարոյականության պաշտպանության համար
- ուրիշների հեղինակության կամ իրավունքների պաշտպանության համար
- վստահված տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու համար
- դատարանի հեղինակությունն ու անաչառությունը պաշտպանելու համար
- Սահմանափակումը պետք է լինի համաչափ։
Այսինքն՝ չի կարող լինել ավելի խիստ, քան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։
ծանոթություն Պետք է տարբերել կարծիք ունենալու իրավունքը և կարծիք արտահայտելու իրավունքը։ Կարծիք ունենալը չի կարող սահմանափակվել, իսկ դրա արտահայտումը՝ կարող է։
Ով է պաշտպանում այս իրավունքը?
Պետությունն է պարտավոր ապահովել այս իրավունքի պաշտպանությունը՝ Բացասական պարտավորություն (չպետք է ինքնակամ միջամտել ազատ կարծիք արտահայտելուն) և դրական պարտավորությամբ (պետք է ստեղծվի համակարգեր, որոնք պաշտպանում են կարծիքի ազատությունը երրորդ անձանց կամ պետական մարմինների միջամտությունից։
Բացասական պարտավորությունը ենթադրում է, որ պետք է զերծ մնալ խոսքի ազատությանը կամայական միջամտությունից՝ այդպիսով ստեղծելով միջավայր, որը թույլ է տալիս ազատորեն փոխանակել մտքեր և կարծիքներ: Դրական պարտավորությունն է ապահովել խոսքի ազատության պաշտպանությունը պետական մարմինների միջամտությունից կամ որևէ այլ միջամտությունից: Սա ներառում է լրագրողների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծում, դատարանների գործունակ համակարգ և այլն:
Միջազգային ճանաչում
Կարծիքի արտահայտման ազատությունը ամրագրված է 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որն ընդունված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և հանդիսանում է մարդու իրավունքների առաջին համապարփակ ցանկը։
19-րդ հոդվածը սահմանում է
Յուրաքանչյուր ոք ունի կարծիք ունենալու և արտահայտվելու ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կարծիք ունենալու ազատությունը՝ առանց միջամտության, ինչպես նաև տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը՝ ցանկացած լրատվամիջոցով և անկախ սահմաններից։
Այն ամրագրված է նաև այլ միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաներում։