Ի՞նչ է նշանակում «կրոն» եվ «հավատ»։
«Կրոն» հասկացության ճշգրիտ սահմանումը դժվար է, քանի որ այն պետք է բավարար լայն լինի՝ ներառելու աշխարհի տարբեր կրոնները, բայց միաժամանակ չափազանց ընդարձակ չլինի։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կրոնը կամ հավատը նկարագրում է որպես
թեիստական, ոչ թեիստական և ատեիստական համոզմունքներ, ինչպես նաև այն իրավունք, որ մարդը կարող է որևէ կրոն կամ հավատ չպահպանել
Պարզ ասած՝ այս իրավունքը պաշտպանում է յուրաքանչյուր մարդու համոզմունքները՝ լինի դրանք կրոնական կամ ոչ կրոնական (օրինակ՝ աթեիզմ, ագնոստիցիզմ)։
Կրոնի ազատությունը ներառում է ոչ միայն հավատ ունենալու իրավունքը, այլ նաև այն դրսևորելու, այն ընդունելու, փոխելու կամ հրաժարվելու, ինչպես նաև հարկադրանքից ազատ լինելու իրավունքը։ Անձը պարտավոր չէ բացահայտել իր կրոնական հավատը։ Կրոնի ազատությունը ներառում է նաև այդ տեղեկությունը գաղտնի պահելու իրավունքը։
Ի՞նչ սահմանափակումներ կարող են կիրառվել։
Կրոնի և հավատ ազատությունը բացարձակ իրավունք չէ։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում է երեք պայման, որոնց առկայության դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ․
- Սահմանափակումը պետք է նախատեսված լինի օրենքով։ Պետք է գոյություն ունենա ազգային օրենք, որը թույլ է տալիս սահմանափակումը։
-
Սահմանափակումը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում՝
- հասարակական անվտանգության պաշտպանության համար
- հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության պահպանության համար
- ուրիշների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար
- Սահմանափակումը պետք է լինի համաչափ։
Այսինքն՝ սահմանափակումը չի կարող լինել ավելի խիստ, քան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։
Ով է պաշտպանում այս իրավունքը?
Պետությունը պարտավոր է ապահովել կրոնի և հավատ ազատության պաշտպանությունը՝ բացասական պարտավորություն (պարտավորություն «ինչ–որ բան» չանել) եվ դրական (պարտավորություն «ինչ–որ բան» անել):
Բացասական պարտավորությունը ենթադրում է զերծ մնալ կրոնի և հավատ ազատությանը կամայական միջամտությունից՝ այդպիսով ստեղծելով մի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ազատորեն դավանել իրենց կրոնը կամ հավատը: Դրական պարտավորությունն է ապահովել այս ազատության պաշտպանությունը: Դրա համար պետությունը պետք է ընդունի համապատասխան օրենքներ, ունենա գործող դատական համակարգ, ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ՝ կրոնի և հավատ դրսևորման ազատությունն ապահովելու համար և այլն:
Միջազգային ճանաչում
Այս իրավունքը ձևակերպվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ միջազգային հանրությունը որոշեց սահմանել հիմնարար իրավունքների պաշտպանության ընդհանուր չափանիշ։ Այս իրավունքը ամրագրվել է 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որի Հոդված 18–ը սահմանում է․
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, իր հավատը և համոզմունքը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ մեկտեղ դավանելու, հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսմունք քարոզելու, ծիսակատարություն, կրոնական պաշտամունք և արարողություններ կատարելու ազատություն:
Այս իրավունքը հետագայում ամրագրվեց միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերում՝
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Կրոնի ազատությունը իսկապես ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ
ժողովրդավարական հասարակությունից անբաժանելի բազմակարծությունը, որը դարերի ընթացքում թանկ է նվաճվել, կախված է [այս ազատությունից]: