Հիմնական առանձնահատկություններ
Մեր ուղեցույցը
Հասկանալ մադու իրավունքները
Հասանելի է տասներկու երկրում
Մեր ռեսուրսները
Մարդու իրավունքների աշխատանքն ամենօրյա կյանքումը գործում առօրյա իրավիճակներում

Ուղեցույցը ներկայացնում է, թե ինչպես են մարդու իրավունքները գործում առօրյա կյանքում՝ ըստ թեմատիկ բաժինների։ Կարող եք ուսումնասիրել այն իրավունքները, որոնք կապված են Ձեր կյանքի որևէ թեմայի կամ իրավիճակի հետ։ Ընթացքում նոր թեմաներ կավելացվեն։
Ուղեցույցը օգնում է հասկանալ, թե ինչպես բողոքարկել, եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են։ Ամեն թեմայի մեջ կա բաժին, որը ներկայացնում է անհրաժեշտ քայլերը։
Ուղեցույցը ներկայացնում է համապատասխան ազգային և միջազգային օրենսդրությանը, դատական պրակտիկային ու հավելյալ փաստաթղթերին վերաբերող հղումներ։ Էջերի ներքևում տեղադրված ռեսուրսների բաժնում ներկայացված են նաև ամենակարևոր գործերի համառոտագրերը և ամբողջական որոշումների հղումները։
Ուղեցույցն ունի բաժին այն ինստիտուտների մասին, որոնց կարող եք դիմել՝ պարզելու՝ խախտվել են թե ոչ Ձեր իրավունքները։ Այստեղ նշված է, թե երբ և ինչպես կարող եք դիմել այս մարմիններին։ Ներառված են նաև մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, որոնցից կարող եք ստանալ աջակցություն կամ լրացուցիչ տեղեկություն։
Եթե ցանկանում եք Ուղեցույցը օգտագործել ուսուցման նպատակով, այն առաջարկում է հնարավորություն ինքնագնահատման թեստերի միջոցով ստուգելու մարդու իրավունքների վերաբերյալ Ձեր գիտելիքները ուսուցումից առաջ կամ հետո։
Մեր առաքելությունը
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ճանաչելու իր իրավունքները

Տասներկու երկրում հասանելի Մարդու իրավունքների ուղեցույցը նախատեսված է մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության համար։ Այն տրամադրում է ռեսուրսներ և գործիքներ, որոնք օգնում են քաղաքացիներին, պետական ծառայողներին, մասնագետներին, ուսուցիչներին և ուսանողներին հասկանալ, թե ինչ են մարդու իրավունքները և ինչպես են դրանք գործում առօրյա կյանքում։
Եվրոպայի տարբեր կազմակերպությունների համագործակցությամբ մշակված այս հարթակը ստեղծվել է այն գաղափարով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ճանաչելու իր իրավունքները։ Մեր առաքելությունն է տրամադրել երկրի-հատուկ, բազմալեզու և օգտատիրական առումով հասանելի ուղեցույցներ՝ խթանելու մարդու իրավունքների ընկալումը, խրախուսելու քաղաքացիական մասնակցությունն ու նպաստելու լավ կառավարմանը և իրավունքի գերակայությանը։
Մեր պատմությունը
Սկզբնավորվել է Բալթյան երկրներում՝ Եվրոպայի եվ հարեվանության համար

Մարդու իրավունքների ուղեցույցը հիմնադրվել է Ռիգայում գործող Բալթյան Մարդու իրավունքների ընկերության կողմից և մշակվել որպես Բալթյան նախաձեռնություն։ Այն առաջին անգամ գործարկվել է Լատվիայում 2016-ին, ապա՝ Էստոնիայում և Լիտվայում 2017-ին։ Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2015-ին Ռիգայում անցկացված առաջին Բալթյան Մարդու իրավունքների կրթական համաժողովի միջոցով՝ միավորելով կառավարության, պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին։
Ուղեցույցը դարձավ համաեվրոպական հարթակ և ցանց, երբ գործարկվեց Բուլղարիայում 2019-ին, Սլովենիայում և Սլովակիայում՝ 2021-ին, իսկ Ֆրանսիայում և Խորվաթիայում՝ 2023-ին։ Այնուհետև 2023-ին ընդլայնվեց Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան, իսկ 2025-ին՝ Հայաստան։
Մեր աջակիցները
Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության խթանում

Մարդու իրավունքների ուղեցույցը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության, Nordplus-ի (Հյուսիսային և Բալթյան երկրներ), Active Citizens Fund-ի (EEA և Նորվեգիայի դրամաշնորհներ), Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Լատվիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների կողմից։
Ուղեցույցին աջակցել են նաև՝ Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան (Ombudsman), Ֆրանսիայի Մարդու իրավունքների խորհրդատվական ազգային հանձնաժողով, Ֆրանսիայի Բարձրագույն փաստաբանական խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լատվիայի ազգային հանձնաժողով, Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան, Լատվիայի Կրթության և գիտության նախարարություն, Նիդեռլանդների դեսպանություն (Լատվիա), Էստոնիայի Սոցիալական հարցերի նախարարություն, Լիտվայի Հավասար հնարավորությունների պաշտպանի գրասենյակ, Լիտվայի Լրագրողական էթիկայի տեսչության գրասենյակ, Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպան, Մոլդովայի Հավասարության խորհուրդ.
«Մարդու իրավունքների ուղեցույցը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է պարզ եղանակով՝ առօրյա իրավիճակներով ու գործնական օրինակներով տեղեկացնել մարդկանց իրենց իրավունքների մասին»։
Յուրիս Յանսոնս, Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան
Մեր ցանցը
Եվրոպական Համատեղ նախաձեռնություն

- Բալթյան Մարդու իրավունքների հասարակությունԼատվիա
- Բուլղարիայի Հելսինկյան կոմիտե Բուլղարիա
- Քաղաքացիական ազատությունների կենտրոն Ուկրաինա
- Էստոնիայի Մարդու իրավունքների կենտրոն Էստոնիա
- GYLA-ի իրավական կրթության աջակցության հիմնադրամ Վրաստան
- Մարդու իրավունքների դեսպանատուն Մոլդովա
- Մարդու իրավունքների տուն ԶագրեբԽորվաթիա
- Միջազգային ինստիտուտ՝ մարդու իրավունքների և խաղաղության հարցերովՖրանսիա
- Մարդու իրավունքների և ժողովրդավարության կրթության ինստիտուտ Լիտվա
- Սլովակիայի Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտե Սլովակիա
- Խաղաղության ինստիտուտ – ժամանակակից սոցիալական և քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտ Սլովենիա
- Իրավունքը Եվրոպայում ասոցիացիաՀայաստան