Եթե ցանկանում եք, որ ձեր անձնական կյանքի որոշ տեղեկություններ չհայտնվեն հանրային դաշտում, պետք է համոզվեք, որ դրանք ինքներդ չեք հանրայնացնում։
Տեղեկատվության տարածումը
օրինակ Եթե ձեր անձնական կյանքի մանրամասները ներկայացրել եք մի շարք հարցազրույցներում, ապա չեք կարող ակնկալել, որ ձեր անձնական կյանքը կպաշտպանվի նույն մակարդակով, ինչպես այն մարդկանց դեպքում, ովքեր նման բան չեն արել։
Սա հատկապես ճիշտ է, եթե ձեր անձնական տվյալները հասանելի եք դարձրել ինտերնետում՝ օրինակ՝ տարածելով դրանք սոցիալական ցանցերում կամ տեղադրելով բլոգում։ Քանի որ ինտերնետում տեղեկատվությունը շատ հեշտ է պատճենել և տարածել, այն հետագայում հեռացնելը, հատկապես սոցիալական ցանցերից (որոնք հաճախ մասամբ մասնավոր, մասամբ հանրային են), սովորաբար բավականին բարդ է։
Տեղեկատվության վերահրապարակում
Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ ձեր կողմից հրապարակված տեղեկատվությունը կարելի է վերահրապարակել առանց որևէ սահմանափակման։
օրինակ Եթե սոցիալական ցանցում, օրինակ՝ Facebook-ում հրապարակել եք ձեր ծննդյան օրը տոնելու լուսանկարներ, ապա չեք կարող ակնկալել, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ կդիտվեն որպես մասնավոր։ Սակայն, կախված այն անձանց թվից, որոնց թույլատրել եք մուտք գործել ձեր սոցիալական ցանցի էջ, դուք դեռ կարող եք դատարանում վիճարկել այդ լուսանկարների տարածումը այլ անձանց կողմից։