Եթե դատարանը որոշի, որ դուք առանց պատշաճ հիմնավորման հրապարակել եք որևէ անձի անձնական կյանքի մասին տեղեկություն, դատավորը կարող է կիրառել քաղաքացիական պատասխանատվության միջոցներ:

Դատավորն ունի որոշակի ազատություն՝ որոշելու պատասխանատվության խստության աստիճանը։ Այսինքն՝ նա պետք է գնահատի, օրինակ, փոխհատուցման չափը կամ տուգանքի մեծությունը, որը համաչափ կլինի հրապարակման պատճառած վնասին։

Չափազանց խիստ պատասխանատվության միջոցները կարող են խախտել արտահայտվելու ազատությունը, նույնիսկ եթե ձեր հայտարարությունները խախտել են ինչ-որ մեկի անձնական կյանքը։

Քրեական պատասխանատվություն

Անձնական կյանքի իրավունքի խախտման համար քրեական պատժամիջոցներ կարող են կիրառվել հետևյալ դեպքերում․

  • ձեր անձնական տեղեկությունների օգտագործում կամ տարածում՝ առանց ձեր համաձայնության և օրենքով սահմանված կարգի խախտմամբ,
  • ձեր անձնակա տեղեկությունների հավաքում և տարածում՝ օգտագործելով տեղեկատվության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոց,
  • ձեր նամակագրության դիտավորությամբ խախտման դեպքեր, օրինակ՝ ձեր հեռախոսազրույցների գաղտնալսում կամ էլեկտրոնային նամակների բովանդակության հրապարակում,
  • այն դեպքերը, երբ ձեր անձնական տվյալները օգտագործվել են ապօրինի և այն ձեզ էական վնաս է հասցրել։

Քրեական պատասխանատվությունը կարող է նաև ապագայում զսպող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների վրա՝ իրենց դերը կատարելու հարցում։

Հետևաբար, իշխանությունները պետք է ցույց տան քրեական պատասխանատվություն կիրառելու իրական անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ առկա են ավելի քիչ սահմանափակող միջոցներ այն անձանց համար, որոնց անձնական կյանքը խախտվել է վիճարկվող արտահայտությունների հետևանքով։ Օրինակ՝ քաղաքացիական դատավարությամբ դրամական փոխհատուցման պահանջ ներկայացնելը։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025