Ատելության խոսքը հանրային դաշտում որոշ հատկանիշների վրա հիմնված անհատների կամ խմբերի նկատմամբ ատելության կամ բռնության տարածում է, և կարող է օրինական հիմքով պատժվել։ Սակայն տարբերակում պետք է կատարել ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների միջև։

Տարբերակումը ատելության խոսքի և ատելության հանցագործությունների միջև

Օրենսդրությամբ սահմանված գրեթե ցանկացած հանցագործություն կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն, եթե առկա են երկու անհրաժեշտ տարրերը․ այն պետք է օրենքով ճանաչված լինի որպես հանցագործություն և պետք է ունենա կողմնակալ (խտրական) դրդապատճառ։ Մինչդեռ ատելության խոսքը հատուկ տեսակի հանցագործություն է։ Դա հանրային արտահայտություն է, որը որոշ հատկանիշների վրա հիմնված անձի կամ անձանց խմբի նկատմամբ տարածում, հրահրում, խրախուսում կամ արդարացնում է ատելություն կամ բռնություն, օրինակ՝ ռասա, էթնիկ ծագում, սեռ, տարիք, սեռական կողմնորոշում, համոզմունքներ կամ առողջական վիճակ՝ նպատակ ունենալով նվաստացնել նրանց արժանապատվությունը։ Ի տարբերություն ատելության հանցագործության՝ ատելության խոսքը չունի «հիմնական հանցանքի» տարրը։ Սա նշանակում է, որ եթե ատելության խոսքը չի պարունակում խտրական դրդապատճառ կամ անհանդուրժողականության, ապա պատժելի հանցագործություն չի առաջանում։ Այն պարզապես մեկ անձի արտահայտությունն է։ Այսպիսով՝ ատելության հանցագործությունը որպես հասկացություն շատ ավելի լայն է, քան ատելության խոսքը։

կարևոր է Ատելության խոսքն ու ատելության հանցագործություններն ունեն որոշ ընդհանուր հատկանիշներ․ երկուսն էլ դրդված են ատելությամբ կամ անհանդուրժողականությամբ անհատների կամ խմբերի նկատմամբ՝ հիմնված որոշ հատկանիշների վրա։ Երբեմն ատելության հանցագործություն կատարողը կարող է նաև հանրային դաշտում արտահայտել ատելություն կամ բռնություն զոհի էթնիկական պատկանելիության, կրոնի կամ այլ հատկանիշների հիմքով։ Այդ պատճառով Հայաստանում պետական մարմիններն ու քաղաքացիները հաճախ հիշատակում են ատելության խոսքը ատելության հանցագործությունների համատեքստում և երբեմն այն դասակարգում որպես ատելության հանցագործություն։

Հայաստանում ատելության խոսքը քրեական հանցագործություն է, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում: Արտահայտվելու ազատության ներքո ատելության խոսքը չի պաշտպանվում։

Կարդալ ավելին ատելության խոսքի մասին։

Ատելության խոսքի տարրերը ատելության հանցագործություններում

Ատելության խոսքի տարրերը երբեմն կարող են դրսևորվել ատելության հանցագործությանը նախորդող, դրա ընթացքում կամ դրանից հետո, և պետությունը պարտավորություն ունի ներառել նման տարրերը հետաքննության շրջանակում։

օրինակ Եթե վկաները նշում են, որ հանցագործը նույնասեռական զույգի վրա հարձակվելուց հոմոֆոբիկ վիրավորանքներ էր հնչեցնում, ապա սա պետք է հաշվի առնել քննության և հետագա քայլերի ընթացքում։

Եթե հանցագործի մոտ առկա են այնպիսի իրեր, ինչպիսիք են գրքեր, երաժշտություն կամ պաստառներ, որոնք վկայում են կողմնակալության կամ նախապաշարմունքի մասին, սա նույնպես պետք է դիտվի որպես կարևոր հանգամանք քննության ընթացքում։

օրինակ Եթե խուզարկության ժամանակ ոստիկանությունը հանցագործի բնակարանում այն բանից հետո, երբ վերջինս հարձակվել է օտարերկրացիների խմբի վրա, հայտնաբերում է քսենոֆոբիկ պաստառներ, սա պետք է հաշվառվի։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025