Տուժողն իրավունք ունի փոխհատուցում պահանջել՝ ատելության խոսքից կրած վնասի համար։
Եթե տուժողը չի պահանջել փոխհատուցում ատելության խոսքի հետ կապված քրեական կամ վարչական իրավախախտումների գործերով դատավարության ընթացքում, նա կարող է վնասների հատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացնել։ Հայցը պետք է ներկայացվի քաղաքացիական դատարան։ Վնասների փոխհատուցման համար քաղաքացիական հայց կարող է ներկայացվել նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը արդարացրել է մեղադրյալին։
Տուժողը կարող է պահանջել փոխհատուցում՝
- վնասված կամ կորցրած գույքի համար
- ոչ գույքային (հոգեկան) տառաանքի համար
Տուժողը կարող է նաև քաղաքացիական դատավարություն նախաձեռնել և պահանջել դրամական փոխհատուցում ատելության խոսքի հեղինակից կամ տարածողից նույնիսկ այն դեպքում, երբ քրեական կամ վարչական վարույթ չի նախաձեռվել։ Այս դեպքում անհրաժեշտ է ապացուցել, որ այդ արտահայտությունները (կամ այլ ձևի խոսք) պատճառել են ոչ նյութական կամ նյութական վնաս։
Տուժողը կարող է փոխհատուցում պահանջել անկախ հատուցման ենթակա գույքային վնասի առկայությունից և վնաս պատճառած պաշտոնյայի մեղավորությունից։
Վիրավորանքի հայց
Նույնիսկ այն դեպքում, երբ վիրավորական արտահայտությունները չեն հասնում ատելության խոսքի մակարդակին և չեն համարվում հանցագործություն, դրանք կարելի է դիտարկել որպես զրպարտություն և հայց ներկայացնել։ Կարդալ ավելին զրպարտության մասին և ինչպես ներկայացնել նման հայց։
Փոխհատուցման չափ
Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի կառնի․
- իրավախախտման ծանրությունը
- պատճառված վնասվածքները և դրանց հետևանքները
- տուժողի կրած հոգեբանական վնասները և այլ գործոններ
Փոխհատուցման չափը որոշվում է ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով։