Ամենածանր դրսևորումների դեպքում ատելության խոսքը համարվում է քրեական հանցագործություն։ Երբ անձին մեղադրանք է առաջադրվում հանցագործության համար, նրան կոչում են «մեղադրյալ», և քրեական մեղադրանքները քննվում են քրեական վարույթում։
Ատելության խոսքի համար անձանց պատասխանատվության ենթարկելը ցույց է տալիս պետության՝ մարդու իրավունքները ապահովելու կարողությունը։ Այն դեպքում, երբ պետությունը չի կարողանում իրականանցել պատշաճ գործողություններ և պատասխանատվության ենթարկել մեղավորին, դա, կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։
Քրեական պատասխանատվություն և Մարդու իրավունքներ
Արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի արգելք
Ատելության խոսքի հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելու և արդյունավետ քրեական վարույթ իրականացնելու ապահովումը պետության հիմնական պարտավորությունն է՝ զոհերի իրավունքները պաշտպանելու և մարդու իրավունքների խախտումները կանխելու համար։ Եթե պատկան մարմիններն արդյունավետ քննության միջոցով չապահովեն տուժողի պաշտպանությունը, ապա դա կարող է հանգեցնել անմարդկային կամ արանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի խախտման։
Խտրականության արգելք
Ատելության խոսքը կարող է դիտվել որպես խտրականության դրսևորում։ Պետության կողմից բավարար խստությամբ ատելության խոսքի իրավիճակին չարձագանքելը կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտման՝ այլ մարդու իրավունքների համակցությամբ։
Արդար դատաքննության իրավունք
Եթե ատելության խոսքի հետաքննությունն իրականացնող պետական մարմինները կամ դատարանները չապահովեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան քննությունը, կամ դատավարությունը չափազանց երկար տևի, դա կարող է խախտել արդար դատաքննության իրավունքը։
Մեղավորի իրավունքները ևս հիմնականում կապված են արդար դատաքննության իրավունքի հետ:
Այս բաժնի մասին
ուղեցույցի այս բաժնում բացատրվում է, թե երբ կարող է ատելության խոսքը հանգեցնել մեղավորի քրեական պատասխանատվությանը։