Կարծիքի և արտահայտվելու ազատության սահմանափակում նշանակում է, որ իշխանությունը որևէ ձևով միջամտում է ձեր գաղափարների արտահայտմանը։ Սա սովորաբար տեղի է ունենում այն դեպքում, երբ պետությունը կանխավ (մինչև հրապարակումը սահմանափակում) արգելում է գաղափարների հրապարակումը կամ արտահայտումը, կամ արդեն արտահայտվելուց հետո պատասխանատվության է ենարկում հեղինակին կամ հրատարակչին (հրապարակումից հետո սահմանափակում)։

Սահմանափակում մինչև հրապարակումը 

Մինչև հրապարակում սահմանափակումն ուղղված է կանխելու խոսքը՝ մինչև այն կհասնի այլ մարդկանց։ Մինչև հրապարակումը սահմանափակման միջոցների օրինակներ են հոդվածի կամ գրքի հրապարակումն արգելելու վերաբերյալ դատարանի որոշումը: 

Նախնական սահմանափակումները կարող են կիրառվել միայն բացառիկ դեպքերում և պետք է հիմնավորվեն շատ ծանրակշիռ հիմնավորումներով, օրինակ՝ որոշակի էթնիկ կամ կրոնական խմբի նկատմամբ բռնության հրահրումը կանխելու անհրաժեշտությամբ։

Այս միջոցները խաթարում են կարծիքի և արտահայտվելու ազատության էությունը՝ այն է՝ տեղեկատվության և գաղափարների փոխանակումը այն անձանց միջև, ովքեր ցանկանում են դրանք ստանալ, և դրանց վերաբերյալ սեփական կարծիքը ձևավորել։ Այդ պատճառով դատարանները նման միջոցների թույլատրելիությունը գնահատելիս պետք է կիրառեն շատ խիստ չափանիշներ։

Հրապարակումից հետո սահմանափակում

Հետագա սահմանափակումները ուղղված են հեղինակի, մեկնաբանի կամ հրատարակչի նկատմամբ պատասխանատվությունը կիրառելուն այն բանից հետո, երբ խոսքն արդեն հասանելի է դարձել հանրությանը։ Սա սովորաբար տեղի է ունենում, երբ դատարանը կամ այլ պետական մարմին գտնում են, որ այդ արտահայտությունը, խոսքն անօրինական է։ Հրապարակումից հետո ամենահաճախ հանդիպող սահմանափակումները քաղաքացիական կարգով պատասխանատվություն կիրառելու բնույթ ունեն: 

օրինակ Եթե ինչ-որ մեկի համբավը վնասվել է կեղծ տեղեկության հետևանքով, արտահայտության հեղինակը կարող է պարտավորվել վճարել փոխհատուցում, հերքել կեղծ տեղեկությունը և/կամ ներողություն խնդրել անձից, ում վերաբերյալ հրապարակվել է տվյալ արտահայտությունը: 

Հազվադեպ դեպքերում կարող են լինել նաև քրեական և կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Քրեական պատժամիջոցները ամենախիստն են և, հետևաբար, պետք է կիրառվեն միայն շատ լուրջ պատճառներով։ Օրինակ՝ բռնության հրահրումը կանխելու, ֆիզիկական սպառնալիքները կամ ատելության հրահրումը կանխելու նպատակով։ Այս պատժամիջոցները միշտ պետք է համաչափ լինեն դրանց կողմից հետապնդած օրինական նպատակի հետ։

օրինակ Եթե հիվանդանոցի աշխատակիցը բացահայտում է հայտնի անձի առողջական վիճակը, նրա նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական պատժամիջոց։ Սակայն նման իրավիճակում ազատազրկման վերաբերյալ դատավճռով քրեական մեղադրանքը, ամենայն հավանականությամբ, համարեք չի։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025