Մեդիան ունի հատուկ իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, քանի որ ժողովրդավարական հասարակության մեջ այն կատարում է «հսկիչ շան» հատուկ գործառույթ։

«Հսկիչ շան» դեր

 Մամուլին վստահված է շատ կարևոր դեր․ տեղեկացնել հասարակությանը կարևոր հարցերի մասին և ստեղծել հարթակ հանրային բանավեճի, մտորումների և վերահսկողության համար։ Այդ դերի պատճառով անկախ և որակյալ մեդիան համարվում է յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության «հսկիչ շունը»։

Հատուկ իրավունքներ, ազատություններ և պաշտպանություն

Մամուլը գործում է հասարակության շահերի համար՝ ապահովելով, որ հանրությունը տեղեկացված լինի և կարողանա վերահսկել կառավարության, քաղաքական գործիչների և հասարակության մեջ կարևոր դեր ունեցող այլ անձանց գործունեությունը։ Հետևաբար, այն վայելում է ավելի լայն ազատություններ և պաշտպանություն։ Օրինակ՝ նրանք կարող են իրենց քննադատության մեջ կիրառել ավելի խիստ ձևակերպումներ և պաշտպանել իրենց աղբյուրները։

Պարտականություններ և պատասխանատվություն

Այնուամենայնիվ, այս հատուկ իրավունքներն ու ազատությունները անսահմանափակ չեն և ուղեկցվում են նաև պարտականություններով ու պատասխանատվությամբ։ Լրագրողները հատուկ պատասխանատվություն ունեն հասարակության նկատմամբ՝ հրապարակելու ճշմարիտ և ստուգված տեղեկություններ։ Լրագրողի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել նաև այն դեպքում, երբ նա գերազանցում է այլ անձանց անձնական կյանքի և բարի համբավի սահմանները։ Օրինակ՝ երբ հրապարակվում են անձնական տվյալներ, որոնք կարևորություն չունեն հանրային քննարկման համար, կամ մեղադրանքներ, որոնք զուրկ են փաստական հիմքից։

Վերջին թարմացում 15/11/2025