Լրագրողներn իրավունք ունեն չբացահայտելու իրենց աղբյուրներy:

Լրագրողական աղբյուրը չբացահայտելու իրավունքը 

Լրագրողական աղբյուրների պաշտպանությունն այն հիմնական իրավունքներից մեկն է, որով լրագրողները կարող են իրացնել արտահայտվելու ազատությունը և կատարել «հասարակական հսկիչ շան» իրենց դերը։ Առանց նման պաշտպանության, լրագրողների աղբյուրները կարող են խուսափել նրանց օգնելուց։ Լրագրողներն ունեն այս իրավունքը՝ անկախ նրանից, թե աղբյուրները տեղեկությունը ձեռք են բերել օրինական կամ ապօրինի ճանապարհով։ Աղբյուրները չբացահայտելու իրավունքը պաշտպանում է լրագրողներին ոչ միայն կոնկրետ հրահանգներից՝ բացահայտել աղբյուրի անունը, այլև ոստիկանության կամ այլ հանրային մարմինների գործողություններից, որոնք կարող են հանգեցնել աղբյուրի ինքնության բացահայտմանը։

Տեղեկության աղբյուրը բացահայտելու անհրաժեշտությունը կարող է գերակշռել դրա գաղտնիությունը պահպանելու հանրային շահին, հատկապես այն դեպքերում, երբ դա կենսական է որևէ անձի կյանքը պաշտպանելու, ծանր հանցագործություն կանխելու կամ նման հանցագործության մեջ մեղադրվող անձի արդար դատաքննություն ապահովելու համար։ Լրագրողը կամ հրատարակիչը կարող են բացահայտել իրենց աղբյուրը միայն այն դեպքում, եթե տեղեկությունը տրամադրած անձը տվել է իր հստակ համաձայնությունը, իսկ այդ անձի մահվան դեպքում՝ նրա անմիաջական հարազատը։

Օրինակ Ոստիկանությունը չի կարող լրագրողին պարտադրել ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են հանգեցնել աղբյուրի բացահայտմանը, գաղտնալսել լրագրողի հեռախոսազրույցները կամ խուզարկել նրա տունը և տվյալների կրիչները։

Սակայն լրագրողական աղբյուրների գաղտնիությունը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում։

Սահմանափակումներ

Լրագրողից կարող է պահանջվել բացահայտել իր աղբյուրը միայն բացառիկ դեպքերում՝ եթե դա անհրաժեշտ է կենսական շահ պաշտպանելու համար, մասնավորապես՝ կանխելու համար ծանր հանցագործություն (որով նախատեսված է տասը տարուց ավելի պատիժ) կամ կոռուպցիոն հանցագործություն։

Օրինակ Ընկերության գաղտնի կորպորատիվ պլանի արտահոսք կամ խիստ զգայուն քրեական գործի վերաբերյալ տեղեկության փոխանցումը ինքնին չի համարվի գերակա հանրային շահ, որը կարդարացնի լրագրողական աղբյուրի բացահայտումը։

Լրագրողի աղբյուրների գաղտնիությանը յուրաքանչյուր միջամտություն պետք է իրականացվի առավելագույն զգուշությամբ։ Պետք է լինեն բավարար իրավական երաշխիքներ՝ իշխանությունների կողմից նման բացառությունների չարաշահումը կանխելու համար։ Միաժամանակ, նման բացահայտումը պետք է լինի միայն բացառիկ դեպքերում՝ պայմանավորված քրեաիրավական բնույթի կենսական հանրային շահով։

Զանգվածային լրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել՝

  • Միայն դատարանի որոշմամբ
  • Այն կարող է իրականացվել միայն քրեական գործի առիթով
  • Նպատակը պետք է լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտումը
  • Հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ պետք է լինի, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը
  • Պետք է սպառված լինեն հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները։

Միայն նշված բոլոր պահանջների համաժամանակյա առկայությունն է հիմք հանդիսանում տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտադրանք կիրառելու համար։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025