Տեղեկատվության հասանելիություն

Տեղեկատվություն ստանալու իրավունքն արտահայտվելու ազատության մի մասն է։ Այն ձեզ իրավունք է տալիս ստանալու այն տեղեկատվությունը, որը մյուս անձինք պատրաստ են տրամադրել։ Դուք նաև իրավունք ունեք ստանալու առնվազն որոշ տեղեկություն պետական կառավարման կողմից ընդունված հանրային նշանակություն ունեցող որոշումների մասին։

Տեղեկատվության հասանելիությունը կարևոր է երկու պատճառով․

  • Այն կապված է արտահայտվելու ազատության և քաղաքացիների հանրային կյանքին մասնակցության հետ։ Առանց տեղեկատվություն ստանալու հնարավորության (օր․՝ տպագիր մամուլից, ռադիոյից և հեռուստատեսությունից կամ սոցիալական ցանցերից), մարդիկ չէին կարողանա ստանալ հասարակության և պետական քաղաքականությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ կարողանան ձևավորել իրենց սեփական կարծիքը և քննարկել այդ հարցերը։ Հետևաբար, տեղեկատվության հասանելիություն հատկապես կարևոր է մամուլի համար՝ հանրային բանավեճի հարթակ ստեղծելու և հանրային գործերի շուրջ քննարկմանը մասնակցելու համար։
  • Տեղեկատվության հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի որպեսզի պետական կառավարումը լինի բաց և հասանելի և գործի հասարակության շահերից ելնելով։ Հասարակությունը կարող է ակնկալել, որ կառավարությունն առնվազն որոշ տեղեկություն տրամադրի՝ բացատրելու և հիմնավորելու իր քաղաքականությունները և գործողությունները։ Օրինակ՝ ինչու են իշխանությունները որոշել վաճառել պետական ընկերություն կամ ներկայացնել փաստաթղթերով, թե ինչպես է նախատեսվող թափոնների վերամշակման գործարանը ազդելու շրջակա միջավայրի վրա։

Տեղեկատվության հարցում

Դուք իրավունք ունեք ստանալու առնվազն որոշ տեղեկություն պետական կառավարման կողմից ընդունված հանրային նշանակություն ունեցող որոշումների մասին։ Ստորև կարդացեք ավելին, թե ինչպես ներկայացնել հանրային կամ սահմանափակ տեղեկատվություն, ինչպես նաև ինչ անել այն դեպքում, երբ ձեր պահանջը մերժվել է առանց հիմնավոր պատճառաբանության:

Վերջին թարմացում 15/11/2025