Պետական մարմինների կողմից տիրապետվող տեղեկատվությունը, եթե այն սահմանափակման ենթակա չէ, պետք է ազատորեն հասանելի լինի հանրությանը։ Պետական մարմինը պարտավոր է հստակ բացատրել և ներկայացնել, թե ինչպես կարելի է ստանալ տեղեկատվություն, և հրապարակել դրա վերաբերյալ ուղեցույցներ։

Հարցում

Եթե պետական մարմիններին տեղեկատվություն ստանալու հարցում եք ներկայացնում, որը ընդհանուր առմամբ հասանելի է, ձեզ հարկավոր չէ բացատրել՝ ինչու եք այն պահանջում։ Դուք կարող եք պետական մարմնից հանրային տեղեկատվություն պահանջել ցանկացած ձևով՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։

Ավելին կարդացեք, եթե ցանկանում եք ստանալ ոչ թե հանրային, այլ սահմանափակված տեղեկատվություն։

Ժամկետ

Եթե ձեր տեղեկատվության հարցումը պետական մարմնից չի պահանջում լրացուցիչ գործողություններ, ապա տեղեկատվությունը պետք է տրամադրի ձեր հարցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում։ Տեղեկատվությունը կարող է տրամադրվել բանավոր, գրավոր և, հնարավորության դեպքում, նաև էլեկտրոնային եղանակով։ Եթե տեղեկատվությունը պատրաստելու համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ, ապա այդ մասին ձեզ գրավոր կտեղեկացնեն 5 օրվա ընթացքում, իսկ տեղեկատվությունը կտրամադրվի հարցումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։

Վճարներ

Այն դեպքում, երբ ձեր հարցումն լրացուցիչ գործողություններ չի պահանջում, տեղեկատվությունը պետք է տրամադրվի անվճար։ Սակայն պետությունը կարող է պահանջել, որ դուք վճարեք այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են տեղեկության որոնման կամ պատճենահանման համար։ Ամեն դեպքում, տեղեկատվության դիմաց վճարը չի կարող գերազանցել պետական մարմնի կողմից ձեր հարցումը կատարելու համար իրականում կրած ծախսերը։

Մերժում և բացատրություն

Պետական մարմինները չեն կարող մերժել տեղեկատվության տրամադրումը։ Եթե պետական մարմինը մասնակիորեն կամ ամբողջությամբ մերժում է տեղեկատվությունը, ապա այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել և բացատրել․

  • մերժման պատճառները՝ նշելով մերժման հիմքերը,
  • նման մերժման իրավական հիմքը՝ օրենքի կամ կառավարության որոշման հղումով,
  • բողոքարկման կարգը և ժամկետները, եթե համաձայն չեք նման ներժման հետ։

Ինչպես բողոքարկել

Կարդալ ավելին, թե ինչպես կարելի է բողոքարկել, եթե ձեզ մերժվել է տեղեկատվության հասանելիությունը։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 15/11/2025