Եթե ձեզ մերժվել է ձեր կողմից պահանջված տեղեկատվության հասանելիությունը և դուք կարծում եք, որ այդ որոշումը անհամաչափ է և զուրկ է բավարար կամ հիմնավոր պատճառաբանությունից, Դուք կարող եք բողոքարկել այն:
Բողոք
Եթե որոշել եք բողոքարկել, ապա կարող եք օգտվել հետևյալ տարբերակներից․
- բողոքարկել վերադաս մարմնին,
- դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին (օմբուդսմենին),
- դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն,
- դիմել դատարան։
Նախ՝ անհրաժեշտ է բողոքարկել տեղեկատվության տրամադրելու մերժման մասին որոշումը այն պետական մարմնի վերադաս հիմնարկին կամ ղեկավարին, որը կայացրել է այդ որոշումը։ Որոշման մեջ պետք է ներառված լինի տեղեկություն բողոքարկման կարգի և ժամկետների մասին։
Բողոքարկում
Եթե դուք համաձայն չեք նաև տվյալ պետական մարմնի ղեկավարի պատասխանի և որոշման հետ, ապա կարող եք այն հետագա կարգով բողոքարկել Վարչական դատարանում։
Փոխհատուցում
Եթե տեղեկատվությունը չստանալու պատճառով դուք վնաս եք կրել, ապա դատարան դիմելիս կարող եք նաև պահանջել փոխհատուցում։