Ատելության խոսքը խթանում է որոշ հատկանիշների վրա հիմնված անհատների կամ անձանց խմբերի նկատմամբ ատելություն կամ բռնություն։ Այն չի պաշտպանվում արտահայտվելու ազատության ներքո։ Սա նշանակում է, որ պետությունը կարող է օրինական կերպով կանխել և պատժել ատելության խոսքի դրսևորումները։
Սահմանում
Ատելության խոսքը անհատի կամ անձանց խմբի նկատմամբ այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են սեռը, սեռական կողմնորոշումը, ռասան, էթնիկ պատկանելությունը, ազգությունը, լեզուն, սոցիալական կարգավիճակը, կրոնը կամ այլ համոզմունքներ, ատելության և բռնության ցանկացած դրդում, տարածում կամ արդարացում է:
Ի՞նչը կարող է դիտարկվել որպես ատելության խոսք
Ատելության խոսքի և պարզապես վիրավորական, ոչ ընդունելի կամ ծայրահեղ կարծիքների միջև սահմանագիծը նուրբ է։ Ուստի կարևոր է տարբերակել դրանք։ Օրինակ՝ հայտարարությունը կարող է հակասել մեծամասնության կարծիքին, դիտվել վիրավորական կամ ատելություն պարունակող, սակայն այն պարտադիր չէ, որ հրահրի ատելություն կամ բռնություն։ Կարդացեք ավելին, թե ինչպես ճանաչել ատելության խոսքը։
Ատելության խոսն ընդդեմ արտահայտվելու ազատության
Ատելության խոսքը հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքներին։ Այն հրահրում է կամ արդարացնում անհանդուրժողականությունը որոշ անձանց նկատմամբ՝ հիմնված այն գաղափարի վրա, որ այս մարդիկ պետք է ավելի անբարենպաստ վերաբերմունքի արժանանան իրենց որոշ հատկանիշների պատճառով։ Հետևաբար, ատելության խոսքը չի պաշտպանվում արտահայտվելու ազատության ներքո և համարվում է հանցագործություն, որը կարող է օրինական կերպով կանխվել կամ պատժվել։
Այս բաժնի մասին
Այս բաժնում դուք կծանոթանաք այն արտահայտությունների ձևերին, որոնք կարող են դիտարկվել որպես ատելության խոսք, դրա համար պատասխանատվության տեսակներին և բողոքարկման կարգին։