Կան մի շարք ազգային և միջազգային փաստաթղթեր, որոնք կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության համար։
Հայաստան
Հայաստանում մարդու իրավունքները ամրագրված են երկրի բարձրագույն իրավական փաստաթղթում՝ Սահմանադրությունում։
Սահմանադրության 2-րդ գլուխը ներառում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լայն շրջանակ։
Բացի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից, քաղաքացիական հիմնարար իրավունքները երաշխավորվում են նաև հետևյալ օրենքներով՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք, Հավաքների ազատության մասին օրենք, Երեխայի իրավունքների մասին օրենք, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մասին օրենք։
Կան նաև բազմաթիվ այլ օրենքներ, որոնք թեև ինքնին մարդու իրավունքների մասին չեն, սակայն պաշտպանում են մարդու իրավունքների տարբեր բաղադրիչներ։
Օրինակ Քրեական դատավարության օրենսգիրքը, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, Վարչական դատավարության օրենսգիրք: Սրանք բոլորը պարունակում են դրույթներ, որոնք երաշխավորում են մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքացիական, քրեական և վարչական դատավարությունների ընթացքում։ Բացի այդ, Զանգվածային լրատվության մասին օրենքը կարգավորում է լրատվամիջոցների արտահայտման ազատությունը։
Եվրոպական և միջազգային փաստաթղթեր
Հայաստանը միացել է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերի, որոնք իրավաբանորեն պարտադիր են վերջինիս համար։
Որոշ փաստաթղթեր ընդգրկում են մարդու իրավունքների ընդհանուր ցանկ՝ լայն և համապարփակ ձևակերպումներով։ Դրանք են՝
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները ներառում են քաղաքացիական և քաղաքական իրավունքների լայն շրջանակ։
Կոնվենցիայի իրականացումը վերահսկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որին կարող ես դիմել նաև որպես անհատ։
Կարդալ ավելին քո դիմելու հնարավորության մասին։
Այս դաշնագիրը, ինչպես եվրոպական կոնվենցիան, ներառում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների լայն ցանկ։ Ի տարբերություն եվրոպական կոնվենցիայի՝ այն պարտադիր է աշխարհի բազմաթիվ երկրների համար։ Դրա իրականացումը վերահսկվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից, որին նույնպես կարող ես դիմել որպես անհատ։
Կարդալ ավելին Կոմիտե դիմելու հնարավորության մասին։
Եվրոպական սոցիալական խարտիան ներառում է տնտեսական և սոցիալական իրավունքների լայն ցանկ։ Խարտիայի իրագործումը վերահսկվում է Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից։ Կոմիտեն չի ընդունում անհատական բողոքներ, սակայն կարող են ներկայացվել կոլեկտիվ բողոքներ որոշակի կազմակերպությունների կողմից։
Ինչպես անունն է հուշում, այս դաշնագիրը ներառում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների լայն շրջանակ։ Այն պարտադիր է աշխարհի բազմաթիվ երկրների համար։
Դրա իրականացումը վերահսկվում է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից, որը ընդունում է նաև անհատական դիմումներ՝ այն երկրներից, որոնք վավերացրել են համապատասխան կամընտիր արձանագրությունը։ Սակայն, քանի որ Հայաստանը չի վավերացրել նոր կամընտիր արձանագրությունը, որը տրամադրում է նման հասանելիություն անհատական դիմումներին, Հայաստանի դեմ բողոքներ չեն կարող ներկայացվել։
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
- Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիա
- Եվրոպական կոնվենցիա խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման մասին
- Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
- Եվրոպական կոնվենցիա երեխաների իրավունքների իրականացման մասին
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
- Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիա