The State is the main human rights guarantor. However, if the national protection scheme is not sufficient to address the problem, there are international institutions that supervise and enforce human rights obligations on the States.
Պետությունը և Մարդու իրավունքների պաշտպանը
Քանի որ պետությունը հանդիսանում է մարդու իրավունքների հիմնական երաշխավորը, այն պարտավոր է ապահովել, որ մարդու իրավունքները հարգվեն և պաշտպանվեն երկրի ողջ տարածքում։
Մարդու իրավունքները պետք է հարգվեն և ընդգրկվեն բոլոր պետական մարմինների որոշումներում ու գործողություններում՝ դատարաններում, իրավապահ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլն։
Բացի այդ՝ Հայաստանում մարդու իրավունքների հարգման և պաշտպանության վերահսկողությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը Մարդու իրավունքների պաշտպան)՝ որպես ազգային անկախ ինստիտուտ։
Կարդալ ավելին Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) մասին։
Կարդալ ավելին Սահմանադրական դատարանի մասին։
Եվրոպական և միջազգային հաստատություններ
Շատ հաճախ, երբ պետությունն ինքն է պատասխանատու մարդու իրավունքների խախտման համար, ազգային պաշտպանության մեխանիզմները բավարար չեն խնդիրը լուծելու համար։
Այդ պատճառով գոյություն ունեն մի շարք միջազգային մարմիններ, որոնք վերահսկում և պարտադրում են պետություններին կատարել իրենց մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները։ Այդպիսի մարմիններ կարող են լինել՝ Միջազգային դատարաններ՝ օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հսկող մարմիններ՝ օրինակ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեն։
Կարդա ավելին այն մասին, թե որ միջազգային ինստիտուտներն են հասանելի անհատների համար։
Կազմակերպություններ
Մարդու իրավունքների պաշտպանությամբ և մոնիթորինգով զբաղվում են նաև ազգային և միջազգային ոչ պետական կազմակերպությունները (Հասարակական կազմակերպություններ)։
Դրանք հիմնականում մասնավոր, ոչ առևտրային կազմակերպություններ են, որոնք գործում են, որոշակի իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ուղղությամբ, իրավական օգնություն են ցուցաբերում մարդու իրավունքների խախտման զոհերին, իրականացնում են իրազեկման և կրթական արշավներ։
Աշխարհի շատ ոչ պետական կազմակերպություններ վճռորոշ դեր են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նպաստելով իրավական և հասարակական փոփոխություններին։
Կարդա ավելին այն կազմակերպությունների մասին, որոնք Հայաստանում զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։