Ատելությամբ պայմանավորված հանցագործությունները կարող են համարվել խտրականության ամենածանր դրսևորումը։ Սա նաև նշանակում է, որ նման հանցագործությունները կարող են կատարվել այն բոլոր հիմքով, որոնց հիման վրա խտրականություն է դրսևորվել։ Կարևոր է լավ տեղեկացված լինել այդ հիմքերի մասին՝ ատելությամբ պայմանավորված հանցագործությունները ճանաչելու համար։
Երբ ատելության հիմքով հանցագործություն է իրականացվում, կատարողը զոհին ընտրում է նրա որոշակի հատկանիշների հիման վրա։ Հայաստանի օրենսդրությունը ատելությամբ պայմանավորված հանցագործություններ է համարում այն իրավախախտումները, որոնք կատարվել են կանխակալ շարժառիթվ՝ անձի տարիքի, սեռի (գենդերի), հաշմանդամության, ռասայական կամ էթնիկական պատկանելության, ազգային պատկանելության կամ կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նաև ճանաչում է, որ սոցիալական ատելություն կամ թշնամանք հրահրելու դրդապատճառով ատելության հիմքով հանցագործություններ կարող են կատարվել նաև այնպիսի հիմքերով, որոնք օրենքով սպառիչ կերպով թվարկված չեն։
ՀՀ օրենսդրությունը ճանաչում է նաև, որ սոցիալական ատելություն կամ թշնամանք հրահրելու դրդապատճառով ատելության հիմքով հանցագործություններ կարող են իրականացվել նաև այլ հիմքերով, որոնք օրենքով սպառիչ թվարկված չեն։ Պետական մարմինները յուրաքանչյուր կոնկրետ դեպքի քննության ժամանակ պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել այդ հիմքերը։ Այդպիսի այլ (տարածված) հիմքեր կարող են լինել, օրինակ՝ անձի սեռական կողմնորոշումը, սոցիալական կարգավիճակը կամ լեզուն։
Եթե անձը զոհ է դառնում իր ռասայական կամ էթնիկական պատկանելության կամ ազգային պատկանելության հիմքով, դա կարող է որակվել որպես ատելության հիմքով հանցագործություն։
Ռասայական կամ էթնիկական պատկանելությունը վերաբերում է մարդկանց, ովքեր բնութագրվում են ռասայով, մաշկի գույնով (մուգ կամ բաց), ծագմամբ, ազգային կամ էթնիկական պատկանելությամբ։ Երբեմն այս պատկանելությունը պայմանավորված է պատմությամբ և դրա ընկալման հետ, ծագման աշխարահգրության (մարզային կամ ազգային), մշակութային որոշակի առանձնահատկությունների, օրինակ՝ լեզվի կամ կրոնի վրա, կամ նույն համայնքին, էթնիկ մեծամասնությանը կամ փոքրամասնությանը պատկանելու զգացման վրա։ Օրինակներ են՝ հայ, վրացի, ռուս, հրեա կամ ռոմա։
Ազգային պատկանելությունը վերաբերում է անհատի և պետության միջև իրավական կապի առկայությանը։ Որոշ մարդիկ որևէ պետության հետ պաշտոնական կամ պաշտպանական հարաբերություն որևէ հարաբերություն չունեն:
օրինակ Հանցագործները օդանավակայանում պայթուցիկ սարք պայթեցրին, քանի որ ատում էին իրենց երկիր մուտք գործող բոլոր օտարերկրացիներին։
Կարդալ ավելին ռասսայական կամ էթնիկ ծագման հիմքով խտրականության մասին:
Եթե անձը զոհ է դառնում իր կրոնի կամ համոզմունքների պատճառով, սա կարող է դիտվել որպես ատելության հիմքով պայմանավորված հանցագործություն։ «Կրոն կամ համոզմունք» նշանակում է, որ անձը հետևում է որևէ կրոնի (կամ ոչ), ունի կրոնական անցյալ, կամ այլ (հիմնականում՝ փիլիսոփայական կամ քաղաքական) համոզմունքներ, կամ որոշել է որևէ կրոն կամ համոզմունք չընդունել։
օրինակ Մզկիթի վրա աղոթքի ժամանակ հարձակում է տեղի ունեցել։ Հետաքննությունից հետո ոստիկանությունը կատարողի տանը հայտնաբերել է հակաիսլամական պաստառներ։
Կարդացեք ավելին կրոնի կամ համոզմունքների հիման վրա խտրականության մասին։
Եթե անձը զոհ է դառնում իր տարիքի պատճառով, սա կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ Տարիքը վերաբերում որոշակի տարիքային խմբին պատկանելուն կամ երիտասարդ կամ տարեց լինելուն։
օրինակ Երիտասարդական ակումբի վրա հարձակման ժամանակ կատարողը ներկաներին (որոնց մեծ մասը ուսանողներ էին) վիրավորել է տարիքին հատուկ վիրավորական արտահայտություններով։
Կարդալ ավելին տարիքի հիմքով խտրականության մասին:
Եթե անձը զոհ է դառնում է իր սեռի, գենդերի կամ դրա դրսևորման պատճառով, սա կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ «Սեռ» նշանակում է անձի կենսաբանական պատկանելությունը։ «Գենդեր» վերաբերում է հասարակության կողմից մարդկանց սեռի հիման վրա վերագրվող սոցիալական դերերին։ «Գենդերային արտահայտություն» վերաբերում է անձի վարքագծին, շարժուձևին, հետաքրքրություններին ու արտաքինին, որոնք կապված են գենդերի հետ։
օրինակ Անձը հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ շրջազգեստ էր հագել այն երկրում, որտեղ շրջազգեստ սովորաբար հագնում են այլ գենդերի ներկայացուցիչները։
Կարդալ ավելին սեռի և գենդերի հիմքով խտրականության մասին:
Եթե անձը զոհ է դառնում իր (ան)աշխատունակության կամ հաշմանդամության հիմքով, սա կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ Հաշմանդամություն ունեցող անձինք դասվում են այն անձանց խմբին, ովքեր երկարաժամկետ ֆիզիկական, մտավոր, ինտելեկտուալ կամ զգայական խանգարումներ ունեն (օրինակ՝ բուժվող կամ չբուժվող հիվանդությունների հետևանքով)։
օրինակ Շարժողական խնդիրներ ունեցող անձը հարձակվել է առողջ անձի վրա։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ յարձակվողը սոցիալական ցանցերում հրապարակել էր մի քանի գրառումներ, որոնք ուղղված էին առողջ անձանց դեմ։
Կարդալ ավելին հաշմանդամության հիմքով խտրականության մասին:
Եթե անձը զոհ է դառնում իր սեռական կողմնորոշման պատճառով, սա կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ Սեռական կողմնորոշում նշանակում է անձի հակվածությունը հակառակ սեռի նկատմամբ (հետերոսեքսուալ), նույն սեռի նկատմամբ (հոմոսեքսուալ՝ գեյ կամ լեսբի) կամ երկու սեռերի նկատմամբ (բիսեքսուալ)։
օրինակ Գեյ զույգի բնակարանը թալանվել ու ոչնչացվել էր։ Կատարողը հոմոֆոբ վիրավորական արտահայտություններով գրություն էր թողել։
Ավելին կարդացեք սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության մասին։
Եթե անձը զոհ է դառնում իր սոցիալական կարգավիճակի պատճառով, սա կարող է դիտվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ «Սոցիալական կարգավիճակ» նշանակում է անձի սոցիալական դիրքը հասարակության մեջ և նրա նկատմամբ հարգանքի, պատվի կամ ենթադրյալ կարողությունների մակարդակը։
օրինակ Գործազուրկ անձի մեքենան վնասել էին, թողնելով գրություն, որ զոհը պետք է աշխատանք գտնի և դադարի օգտվել պետության միջոցներից։
Լեզուն վերաբերում է անձի մայրենի լեզվին, պետական (պաշտոնական) լեզվի իմացությանը կամ տիրապետման մակարդակին և այլ լեզուների իմացությանը։ Սա կարող է վերաբերվել նաև լեզվի օգտագործմանը և խոսքի առանձնահատկություններին՝ արտասանությանը, բառապաշարին և շարահյուսությանը։
օրինակ Գերմաներենի դասընթացներին հաճախող անձանց խումբը հարձակման ենթարկվեց, իսկ կատարողը վիրավորական խոսքեր էր արտասանում գերմաներենի, Գերմանիայի և նացիստական ռեժիմի վերաբերյալ։
Կարդալ ավելին լեզվի հիմքով խտրականության մասին:
Անձը կարող է զոհ դառնալ միաժամանակ մի քանի հիմքով դրդված կանխակալ վերաբերմունքի պատճառով։
օրինակ Պուրակում քայլելիս գնչուական գեյ զույգը ենթարկվեց հարձակման։ Հարձակվողը նախ գոռում էր վիրավորական արտահայտություններ՝ ուղղված զոհերի գնչուական ծագմանը և նրանց սեռական կողմնորոշմանը, ապա նոր հարձակվեց նրանց վրա։