Մարդիկ տարբեր են, և այդ տարբերություններն էլ կարող են հիմք հանդիսանալ խտրականության համար։ Խտրականությունը ճիշտ ճանաչելու համար կարևոր է տեղեկացված լինել ամենատարածված հիմքերի մասին։
Խտրականության արգելքը նշանակում է, որ ձեզ չեն կարող ավելի տարբերակված վերաբերվել, քան մյուսներին, միայն ձեր որոշակի հատկանիշներ պատճառով: Կան մի շարք հիմքեր, որոնց հիման վրա մարդկանց նկատմամբ ամենից հաճախ դրսևորվում է խտրականություն։ Այդ պատճառով դրանք անվանվում են պաշտպանվող հատկանիշներ կամ հիմքեր, որոնց հիմքով խտրականությունն արգելվում է։ Այս հիմքերը ամրագրված են տարբեր միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում։
Խտրականության ամենատարածված արգելված հիմքերն են՝ սեռը, ռասայական կամ էթնիկ ծագումը, կրոնը կամ համոզմունքը, տարիքը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը կամ լեզուն։ Սակայն խտրականությունը կարող է դրսևորվել նաև բազմաթիվ այլ հիմքերով, օրինակ՝ քաղաքական կամ այլ տեսակետներով, սոցիալական ծագմամբ, գույքային վիճակով կամ գենետիկական հատկանիշներով։ Այս ցուցակը սպառիչ չէ։ Խտրականությունը կարող է դրսևորվել միաժամանակ մի քանի հիմքերով։
Այս բաժնի մասին
Այս ուղեցույցի այս հատվածը կօգնի ավելի լավ հասկանալ այն ամենատարածված հիմքերը, որոնց հիման վրա խտրականությունն արգելվում է։