Եթե նույն իրավիճակում գտնվող մեկ այլ անձի համեմատ դրսևորվում է անհավասար վերաբերմունք` կրոնի կամ համոզմունքի հիմքով, դա կարող է հանգեցնել կրոնի կամ համոզմունքի հիմքով խտրականության։
Ի՞նչ է կրոնական խտրականությունը
Կրոն կամ համոզմունք նշանակում է, որ դուք պատկանում եք որևէ կոնկրետ կրոնի կամ չեք պատկանում, ունեք կրոնական ծագում, զբաղվում եք մեկ այլ՝ սովորաբար փիլիսոփայական համոզմունքով, կամ առհասարակ չեք հավատում։ Օրինակ՝ դուք կարող եք լինել կազմակերպված կրոնի ներկայացուցիչ (հստակ կառուցվածքով և համոզմունքային համակարգով)՝ կաթոլիկ, բողոքական, ռուս ուղղափառ, մահմեդական, սիխ, մորմոն, բափտիստ, հուդայիստ, կամ կարող եք լինել անհավատ, աթեիստ, կամ չունենալ որևէ կրոնական կամ փիլիսոփայական հայացք։
Կրոնական խտրականությունը կարող է նաև դրսևորվել այն դեպքում, երբ ինչ֊որ մեկին տարբերակված ձևով են վերաբերվում, որովհետև նա որևէ կրոնի ներկայացուցչի ընտանիքի անդամ է կամ կապված է այդ անձի հետ։
Խտրականության արգելքը խախտվում է, երբ անձին մերժվում են որոշ իրավունքներ և նրա նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք ՝ ավելի լավ կամ ավելի վատ, իրական կամ ենթադրյալ կրոնի կամ համոզմունքի հիմքով, կամ երբ անձին պարտադրում են ենթարկվել այն պահանջներին, որոնք հակասում են նրա կրոնին կամ համոզմունքին։ Խտրականությունը կարող է դրսևորվել ոչ միայն ուղիղ և բացահայտ, այլև անուղղակի ձևերով։ Ուստի կարևոր է ճանաչել խտրականության տարբեր դրսևորումներ։
Թեպետ կրոնի կամ համոզմունքի հիմքով խտրականությունը կարող է դրսևորվել կյանքի տարբեր ոլորտներում, ամենատարածված դեպքերը կապված են աշխատանքի ոլորտի հետ։
Զբաղվածության ոլորտ
Մարդու իրավունքները արգելում են խտրականությունը զբաղվածության ցանկացած ասպեկտում՝ աշխատանքի ընդունում, հեռացում, աշխատավարձ, պաշտոնի բաշխում, առաջխաղացում, վերապատրաստում և աշխատանքի այլ պայմաններ։
օրինակ Եթե հնդիկ թեկնածուն ունի լավագույն որակավորումները, ապա խտրականություն կլինի նրան աշխատանք չընդունելը՝ գործատուի այն ենթադրությամբ, որ նա չի համապատասխանելու հիմնականում քրիստոնեական աշխատավայրին։
Սակայն խտրականություն չի համարվում նրան չօգտագործելը՝ որպես հյուրանոցի ադմինիստրատոր, եթե տվյալ անձը՝ որպես ծայրահեղ քրիստոնյա, հրաժարվում է գրանցել ամուրի զույգերին։ Սա այլ ողջամիտ հիմքով որոշում է։
Կրոնական հիմքով տարբեր վերաբերմունքի թույլատրելի բացառություններ նույնպես կարող են լինել։
Այլ իրավունքների և ազատությունների սահմանափակում
Այսօր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կրոնով պայմանավորված բռնությունների աճի պատճառով, որոշ այլ իրավունքներ և ազատություններ կարող են սահմանափակվել կամ խախտվել խտրական հիմքով։ Այս երաշխիքները՝ խոսքի ազատություն, միավորման ազատություն, կրոնի ազատություն և տեղաշարժի ազատություն, առավել հաճախ վտանգի տակ են։
օրինակ Քաղաքական կուսակցությանը կարող են մերժել գրանցումը, եթե հիմնավորվում է, որ կուսակցությունն ունի կրոնական հայացքներ, որոնք անհամատեղելի են ժողովրդավարության հետ կամ որոնք դրդում են բռնության։
Այս Ուղեցույցում կարող եք կարդալ կյանքի այն ոլորտների մասին, որտեղ կարող են հանդիպել խտրական դրսևորումներ։