Խտրականությունը կարող է դրսևորվել բազմաթիվ տարբեր ձևերով՝ բաց կամ ծածուկ, ուղղակի կամ անուղղակի։
Շատ մարդիկ հակված են կարծելու, որ խտրականությունը հիմնականում դրսևորվում է բաց, ակնհայտ ձևով։ Սակայն իրականում այն կարող է արտահայտվել տարբեր եղանակներով։
Խտրականության առավել տարածված տեսակներն են՝ ուղղակի և անուղղակի խտրականությունը, հետապնդումը, խտրականություն իրականացնելու հրահանգը, վիկտիմիզացիան, ինչպես նաև հատկացումներ կատարելու (համաչափ հարմարեցման) պարտականության չկատարումը։ Կարևոր է հասկանալ, թե ինչ ձևերով կարող է դրսևորվել խտրականությունը, որպեսզի կարողանաք գնահատել՝ արդյոք ինքներդ կամ ուրիշ որևէ անձ ենթարկվել է խտրական վերաբերմունքի։
Կարևոր է նաև տարբերակել այն դեպքերը, երբ նույն կամ գրեթե նույն իրավիճակում անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքը խտրականություն չէ, եթե այն հիմնված է օրինապես ընդունելի և օբյեկտիվ հատկանիշների վրա։
Այս բաժնի մասին
Սույն բաժնում մանրամասն կբացատրվեն խտրականության տարբեր տեսակները։