Ապրանքների և ծառայությունների հասանելիություն

Ապրանքներն ու ծառայությունները պետք է մատուցվեն բոլորին հավասար հիմունքներով՝ առանց որևէ խտրականության։ Խտրականության արգելքը տարածվում է ապրանքների և ծառայությունների բոլոր մատակարարների վրա՝ անկախ նրանից, թե նրանք պետական, համայնքային կառույցներ են, թե մասնավոր։

Ձեզ չի կարելի մերժել տրմադրել ապրանք կամ ծառայություն միայն այն պատճառով, որ դուք պատկանում եք որոշակի ռասայի, ազգային պատկանելության, կրոնի կամ ունեք այլ օբյեկտիվ բնութագրեր։

Ապրանքներ և ծառայություններ

Ապրանքներն ու ծառայությունները ներառում են գնումներն ու վաճառքները խանութներում, շուկաներում և այլ վաճառատեղերում, ինչպես նաև այցելությունները ռեստորաններ, սրճարաններ, բարեր, հյուրանոցներ, ժամանցային վայրեր՝ ակումբներ, կինոթատրոններ, թատրոններ կամ սպորտային վայրեր՝ մարզասրահներ, լողավազաններ և այլն։ Սա ներառում է նաև բանկերի, ապահովագրական ընկերությունների և այլ տեսակի ծառայություններ մատուցողների կողմից մատչելի ծառայությունները։

Շրջանակը

Խտրականությունը ապրանքների և ծառայությունների մատուցման ոլորտում կարող է դրսևորվել այն դեպքերում, երբ ծառայության մատուցողը մերժում է վաճառել ապրանք կամ մատուցել ծառայություն։ Խտրակալ վերաբերմունքը կարող է ներառել նաև նվաստացնող կամ վիրավորական արտահայտություններ, տարբեր պայմաններով պայմանագիր առաջարկելը, օրինակ՝ բարձր գին նշանակելը միայն այն պատճառով, որ դուք որոշակի տարիքային խմբի, ռասայի, սեռական կողմնորոշման եք կամ ունեք այլ հատկանիշներ, որոնք համարվում են խտրականության արգելված հիմքեր։

օրինակ Կինոթատրոնը չի կարող մերժել ձեր մուտքը միայն այն պատճառով, որ դուք սայլակով եք։ Ակումբը չի կարող այլ գին սահմանել միայն այն պատճառով, որ դուք արական սեռի եք, քանի որ դա խախտում է խտրականության արգելքը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արգելում է խտրականությունը սեռի կամ գենդերի, ռասայի կամ էթնիկական պատկանելության, ինչպես նաև հաշմանդամություն հիմքերով ապրանքների և ծառայությունների մատչելիության ոլորտում։ Որոշ դեպքերում ապրանքների և ծառայությունների մատակարարները կարող են կիրառել առանձին պահանջների բացառությունը և ընտրել որոշակի տեսակի հաճախորդներ։

Ի՞նչ մարդու իրավունքների խախտում կարող է լինել

Խտրականության արգելքը կխախտվի, եթե ձեզ մերժվել են ապրանքներ կամ ծառայություններ, կամ դրանք ձեզ մատուցվել են ոչ պատշաճ որակով միայն այն պատճառով, որ դուք պատկանում եք որոշակի ռասայի կամ ազգության, կամ դուք հաշմանդամություն ունեցող անձ եք կամ ունեք այլ հատկանիշներ, որոնք համարվում են խտրականության արգելված հիմքեր։

Ինչպես բողոք ներկայացնել

Եթե կարծում եք, որ ձեզ խտրականության են ենթարկել մասնավոր ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը, կարող եք բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով կամ դատարան։

Եթե կարծում եք, որ ձեզ խտրականության են ենթարկել պետական կամ համայնքային ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը, կարող եք բողոք ներկայացնել վերադաս մարմնին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վարչական դատարան։

Կարդալ ավելին՝ ինչպես բողոք ներկայացնել։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/12/2025