Որոշ իրավիճակներում տարբերակված վերաբերմունքը՝ հիմնված անձնական հատկանիշների վրա, կարող է թույլատրվել կամ նույնիսկ պարտադիր լինել։ Սակայն նման իրավիճակները հազվադեպ են և պետք է ամբողջությամբ ու հստակ նկարագրված լինեն օրենքում։
Ձեր անձնական հատկանիշների հիման վրա տարբերակված վերաբերմունքը թույլատրելի է որոշ բացառիկ իրավիճակներում։ Օրինակ՝ երբ որևէ աշխատանքում որոշակի անձնական հատկանիշն առանձնապես կարևոր նշանակություն ունի, կամ երբ կրթությունը կամ ապրանքներն ու ծառայությունները նախատեսված են որոշակի խմբին պատկանող անձանց համար։ Պետական և համայնքային մարմիններն այս բացառությունները կիրառելու շատ ավելի սահմանափակ հնարավորություն ունեն, քան մասնավոր կազմակերպություններն ու անհատները։
Երբեմն այս բացառությունները կամ տարբերակված վերաբերմունքը կարող են դառնալ պետական քաղաքականության մաս՝ ուղղված պատմական կամ խորապես արմատավորված խտրականության դեմ պայքարին։ Նման դեպքերում տարբերակված վերաբերմունքի նպատակը հասարակության մեջ անհավասար դիրքում գտնվող որոշ խմբերի իրավիճակը հավասարեցնելն է։ Օրինակ՝ ողջամիտ հարմարություններն աշխատանքային միջավայրում անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության կանխարգելման և ավելի բարենպաստ վերաբերմունքի ապահովման համար։
Այս բաժնի մասին
Ձեռնարկի այս բաժնում կներկայացվեն այն ամենատարածված բացառությունները, որոնք կարող են արդարացնել տարբերակված վերաբերմունքը որոշակի իրավիճակներում։