Արգելվում է խտրական վերաբերմունքը բնակարան ձեռք բերելու կամ վարձելու հարցում՝ անկախ նրանից՝ այն տրամադրվում է պետության, համայնքի, թե մասնավոր անձի կողմից։

Խտրականությունը պետական և համայնքային բնակարանների հասանելիության ոլորտում Հայաստանում արգելված է ցանկացած հիմքով։

կարևոր Մասնավոր բնակարաններ տրամադրողները կաշկանդված են խտրականության արգելքով միայն այն դեպքում, երբ նրանք հանդես են գալիս որպես ծառայություն մատուցողներ և նրանց վրա տարածվում է սպառողների պաշտպանության օրենսդրությունը։ Օրինակ՝ այն դեպքերում, երբ որևէ մեկը վարձով է տալիս տուն կամ բնակարան՝ որպես բիզնես գործունեություն։

Խտրականությունը բնակարան տրամադրելու մեջ կարող է ներառել այն իրավիճակները, երբ ծառայություն մատուցողը մերժում է տուն կամ բնակարան վարձով տալ, օգտագործում է նվաստացնող կամ վիրավորական արտահայտություններ, կամ առաջարկում է պայմանագրի անհավասար պայմաններ, օրինակ՝ ավելի բարձր գին միայն այն պատճառով, որ դուք պատկանում եք որոշակի խմբի։

օրինակ Խտրական վերաբերմունք է, եթե տանտերը հրաժարվում է վարձով բնակարան տրամադրել անձին միայն այն պատճառով, որ նա սևամորթ է կամ պատկանում է սեռական փոքրամասնությանը, օրինակ՝ հոմոսեքսուալներին։

Սակայն, տարբերակված վերաբերմունքը վարձակալների ընտրության մեջ թույլատրելի է, եթե բնակարանը տրամադրվում է մասնավոր անձի կողմից և ոչ որպես բիզնես։

օրինակ Խտրականություն չի համարվի, եթե տարիքով մի կին իրեն ավելի ապահով է զգում և ցանկանում է իր բնակարանի սենյակը վարձով տալ աղջիկ ուսանողի։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արգելում է խտրականությունը սեռի կամ գենդերի, ռասայի կամ էթնիկական պատկանելության, ինչպես նաև հաշմանդամություն հիմքերով հիմքերով բնակարան տրամադրելիս։ Որոշ դեպքերում բնակարաններ տրամադրելիս կարող են կիրառվել առանձին պահանջների բացառությունը և ընտրել որոշակի տեսակի հաճախորդներ։

Ի՞նչ մարդու իրավունքների խախտում կարող է լինել

Խտրականության արգելքը կխախտվի, եթե ձեզ մերժում են բնակարան տրամադրել կամ առաջարկում են անհատական, ավելի ոչ նպաստավոր պայմաններ միայն այն պատճառով, որ դուք ունեք որոշակի հատկանիշներ, որոնք ճանաչված են որպես արգելված հիմքեր՝ օրինակ՝ տարիք, կրոն կամ ռասա։

Ի՞նչ մարդու իրավունքների խախտում կարող է լինել

Խտրականության արգելքը կխախտվի, եթե ձեզ մերժվել են ապրանքներ կամ ծառայություններ, կամ դրանք ձեզ մատուցվել են ոչ պատշաճ որակով միայն այն պատճառով, որ դուք պատկանում եք որոշակի ռասայի կամ ազգության, կամ դուք հաշմանդամություն ունեցող անձ եք կամ ունեք այլ հատկանիշներ, որոնք համարվում են խտրականության արգելված հիմքեր։

Ինչպես բողոք ներկայացնել

Եթե կարծում եք, որ ձեզ խտրականության են ենթարկել մասնավոր ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը, կարող եք բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով կամ դատարան։

Եթե կարծում եք, որ ձեզ խտրականության են ենթարկել պետական կամ համայնքային ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը, կարող եք բողոք ներկայացնել վերադաս մարմնին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վարչական դատարան։

Կարդալ ավելին՝ ինչպես բողոք ներկայացնել։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/12/2025