Ձեզ չի կարելի ենթարկել խտրականության կրթական հաստատություններում, ինչպիսիք են դպրոցները կամ համալսարանները, անկախ այն բանից՝ դրանք պետական, համայնքային, թե մասնավոր կրթական հաստատություններ են։
Ձեզ չի կարելի մերժել կրթություն ստանալու հնարավորությունը կամ ձեզ ավելի վատ վերաբերվել կամ ցածր գնահատականներ դնել, քան մյուս ուսանողներին՝ որպես խտրական վերաբերմունք: Խտրականության արգելքը պաշտպանում է պետական, համայնքային և մասնավոր կրթական հաստատությունների բոլոր ներկայիս և ապագա սաներին և ուսանողներին։ Դրանք ներառում են մանկապարտեզները, տարրական և միջին դպրոցները, քոլեջները և համալսարանները։
Խտրականությունը կրթության ոլորտում կարող է դրսևորվել այն դեպքերում, երբ որևէ արժանացնում են առաջնային և առաել վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ դուք ունեք որոշակի հատկանիշներ։ Այն կարող է դրսևորվել նաև այն դեպքում, երբ կրթական գործընթացում ձեզ ավելի վատ են վերաբերվում, քանի որ դուք պատկանում եք որոշակի ռասայի, ազգային պատկանելության, էթնիկական խմբի, կրոնի կամ ունեք այլ հատկանիշներ, որոնք համարվում են խտրականության արգելված հիմքեր։
օրինակ Քոլեջը կամ համալսարանը չի կարող մերժել երեխայի կրթության դիմումը մասնագիտության դասընթացի համար միայն այն պատճառով, որ դիմորդը արական սեռի ներկայացուցիչ է և նրանք համարում են, որ արական սեռի համար «հարմար չէ» երեխաների հետ աշխատելը։ Նույն կերպ՝ դպրոցը չի կարող մերժել երեխային ընդունել կամ նրան ցածր գնահատական դնել միայն նրա ազգային կամ այլ էթնիկական պատկանելության պատճառով։
կարևոր Կրթական հաստատությունները կարող են ընդունել այն ուսանողներին, ովքեր անցնում են հատուկ քննություն կամ մրցույթ։ Նույնիսկ եթե դուք պատկանում եք որոշակի ռասայի, ազգային կամ այլ խմբի, սակայն ձեր դիմումը մերժվել է, որովհետև մյուս դիմորդները ավելի հաջողակ են եղել իրենց արժանիքների հիմքով, դա չի դիտվի խտրականություն։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը արգելում է կրթության ոլորտում խտրականությունը սեռի կամ գենդերի, ռասայի կամ էթնիկական պատկանելության, կրոնի կամ համոզման, հաշմանդամություն և այլ հիմքերով։ Սակայն որոշ իրավիճակներում մասնավոր կրթական հաստատություններին թույլատրվում է ընտրել որոշակի տեսակի ուսանողներ՝ բացառության հիմքով։
Ի՞նչ մարդու իրավունքների խախտում կարող է լինել
Խտրականության արգելքը կխախտվի, եթե ձեզ կամ ձեր երեխային չեն ընդունում դպրոց կամ այլ կրթական հաստատություն, կամ կրթական գործընթացում ձեզ ավելի վատ են վերաբերվում միայն այն պատճառով, որ դուք պատկանում եք որոշակի տարիքային խմբի, ռասայի, էթնիկական խմբի կամ ունեք այլ հատկանիշներ, որոնք համարվում են խտրականության արգելված հիմքեր։
Եթե դուք կամ ձեր երեխան չունեք հասանելիություն որոշակի տեսակի կրթության, դա կարող է խախտել նաև կրթության իրավունքը։
Ինչպես բողոք ներկայացնել
Եթե կարծում եք, որ մասնավոր կրթական հաստատությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերել ձեր նկատմամբ, կարող եք բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, «Պետական կրթության որակի ծառայություն»-ին կամ ընդհանուր իրավասության դատարան։
Եթե կարծում եք, որ խտրականություն է իրականացրել պետական կրթական հաստատությունը, կարող եք բողոք ներկայացնել վերադաս հաստատություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վարչական դատարան։
Կարդալ ավելին՝ ինչպես բողոք ներկայացնել։