Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը։

Դիմումի ձև

Չնայած հատուկ ձև չի պահանջվում, Կոմիտեն խստորեն խորհուրդ է տալիս օգտագործել իր մշակած բողոքի մոդել ձևը։

Ներբեռնել բողոքի ձևաթուղթը

Լեզու

Դիմումը պետք է ներկայացնել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկով՝

անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, իսպաներեն կամ ռուսերեն։

Բովանդակություն

Դիմումում պետք է հստակ նշեք՝

  • ձեր ամբողջական անունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և կոնտակտային տվյալները,
  • այն պետության անունը, որը խախտել է ձեր իրավունքները,
  • որ մարդու իրավունքներն են խախտվել,
  • ինչպես են դրանք խախտվել (իրադարձությունների հաջորդական նկարագրությամբ՝ սկզբից մինչև վերջ),
  • երբ է դա տեղի ունեցել,
  • որ պետական մարմիններն ու պաշտոնյաներն են ներգրավված եղել,
  • մանրամասն նկարագրեք, թե ուր եք բողոքել խախտման վերաբերյալ (որ մարմիններ կամ պաշտոնյաներ են քննել ձեր բողոքը և ինչ պատասխաններ եք ստացել՝ առաջինից մինչև վերջին որոշումը),
  • դիմումը պետք է լինի ստորագրված և թվագրված։

Ձեր դիմումը պետք է լինի հստակ և հասկանալի, հիմնավորված փաստերով և իրավական փաստարկներով՝ ցույց տալու համար, որ խախտում տեղի է ունեցել։ Փորձեք գրել միայն այն փաստերի մասին, որոնք ուղղակիորեն վերաբերում են ձեր մատնանշած խախտմանը։ Կոմիտեին օգնելու համար իրավիճակը ավելի լավ հասկանալու, ձևակերպեք պարզ, հակիրճ և խուսափեք հուզական կամ վիրավորական լեզվից։

Փաստաթղթեր

Դիմմանը պետք է կցել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են ձեր գործին (հատկապես՝ ձեր ներկայացրած բողոքները և դրանց պատասխանները)։ Եթե գրում եք մեկ ուրիշի անունից, պետք է կցեք լիազորագիր՝ ձեզ այդ իրավունքով վերապահող։ Եթե փաստաթղթերը գրված չեն ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկով, անհրաժեշտ է դրանց ամբողջական կամ համառոտ թարգմանությունը։

Ժամկետներ

Բողոքը պետք է ներկայացնել հնարավորինս շուտ՝ ազգային բոլոր բողոքարկման մեխանիզմները սպառելուց հետո։ Թեև կոնկրետ ժամկետ չի սահմանվել, սակայն եթե դիմումը ներկայացվում է վերջին ազգային որոշումից հինգ տարի անց, Կոմիտեն կարող է հրաժարվել այն քննել։

Հասցե

Դիմումները պետք է ուղարկել հետևյալ հասցեով՝

Petitions and Inquiries Section
Office of the High Commissioner for Human Rights
United Nations Office at Geneva
1211 Geneva 10
Switzerland

Իրավական օգնություն

Դուք իրավունք չունեք ստանալու անվճար փաստաբան՝ ձեր բողոքը պատրաստելու կամ ներկայացնելու համար։ Ո՛չ Մարդու իրավունքների կոմիտեն, ո՛չ էլ պետությունը ձեզ փաստաբան չի տրամադրի և չի վճարի նրա ծառայությունների դիմաց։ Եթե ցանկանում եք վարձել փաստաբան, պետք է հաշվի առնել, որ նրա ծառայությունների համար պետք է վճարել ինքնուրույն։

Դիմումի բովանդակության և ձևավորման վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են Մարդու իրավունքների կոմիտեի կայքում։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 08/11/2025