Ձեր դիմումի ամբողջական քննությունը, ներառյալ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից որոշման ընդունումը, կարող է տևել մի քանի տարի։
Դիմումը ստանալուց հետո Կոմիտեն նախ կգնահատի այն՝ որոշելու համար՝ ընդունելի է արդյոք քննության համար։ Դրանից հետո դուք կստանաք Կոմիտեի ծանուցագիրը, որով կհայտնվի՝ ձեր դիմումը ընդունվել և գրանցվել է, թե մերժվել և քննության չի առնվի։
Եթե դիմումը ընդունվել է, այն կդրվի հերթագրման ցուցակում և կքննվի հերթականությամբ, ինչը նույնպես կարող է տևել մի քանի տարի։ Կոմիտեն առաջնահերթություն է տալիս այն գործերին, որոնք համարում է շտապ և կարևոր։
Կոմիտեն ձեր դիմումը քննելու ընթացքում կուղարկի հարցում Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել արձագանք ձեր բողոքին։ Այնուհետև Կոմիտեն կխնդրի նաև ձեզ ներկայացնել ձեր մեկնաբանությունները՝ կապված կառավարության պատասխանի հետ։
Ձեր բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով, ինչը նշանակում է, որ ձեզ անհրաժեշտ չի լինի մեկնել Ժնև, Շվեյցարիա։