Ընտանեկան և կենցաղային բռնություն

Բռնությունից՝ սեռական, հուզական, ֆինանսական կամ ֆիզիկական, զերծ մնալն անմիջականորեն կապված է մարդու իրավունքների հետ։ Ընտանեկան և կենցաղային բռնության ցանկացած գործողություն կարող է հանգեցնել կյանքի իրավունքին, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, կամ խոշտանգումների արգելքին, անձնական կյանքի իրավունքին և այլ իրավունքների խախտմանը։

Ընտանեկան և կենցաղային բռնությունը օրենքով արգելված և ապօրինի վարքագիծ է, որը տեղի է ունենում նույն (համատեղ) տնային տնտեսության, ընտանիքի կամ զուգընկերային հարաբերությունների շրջանակում գտնվող անձանց միջև։ Անկախ ընտանեկան բռնության ձևից՝ բանավոր վիրավորանք, սեռական բռնություն, տնտեսական ճնշում, անտեսում կամ սպանություն, այն ենթադրում է հարաբերությունների չարաշահում և վերահսկողության՝ բռնություն իրականացնողի և տուժողի միջև։ Ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում է, և, քանի որ այն համեմատաբար ավելի շատ է ազդում կանանց, քան տղամարդկանց վրա, այն համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։

Ընտանեկան և կենցաղային բռնությունը լայն տարածում ունի և լուրջ բացասական ազդեցություն է թողնում մեծահասակների, երեխաների, ընտանիքների, միջանձնային հարաբերությունների և խմբերի վրա՝ առաջացնելով նաև զգալի տնտեսական կորուստներ։ Ընտանեկան բռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հաճախ մնում է թաքնված, քանի որ բազմաթիվ տուժողներ խոչընդոտվում են օգնություն փնտրելու և բռնության մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու գործընթացում։

Սույն ուղեցույցի մասին

Սույն Ուղեցույցը նպատակ ունի նպաստել ընտանեկան բռնությունից տուժած անձանց իրենց իրավունքների մասին տեղեկացմանը և դրանց իրացմանը, ինչպես նաև աջակցել նրանց իրավական գործընթացներում՝ ուղեկցելով դեպի բռնությունից ազատ կյանք։

Ուղեցույցը բացատրում է, թե ինչպես կարելի է ճանաչել ընտանեկան բռնությունը և ներկայացնում է այն առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ է հասկանալ՝ ընտանեկան բռնությունը դադարեցնելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Այն նաև ուղղորդում է, թե որտեղից կարելի է ստանալ օգնություն և աջակցություն, ներկայացնում է պետության կողմից երաշխավորած պաշտպանության միջոցները, ընտանեկան բռնության երեխա-տուժող պաշտպանության ընթացակարգերը, ինչպես նաև բռնություն իրականացնողների քրեական և քաղաքացիական պատասխանատվությունը։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 13/11/2025