Ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ոստիկանությունը պարտավոր է միջամտել և ապահովել հետագա վտանգներից տուժողի պաշտպանությունը։ Ոստիկանությունը, որպես ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին առաջին արձագանքող մարմին, «Ընտանեկան եվ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եվ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով լիազորված է կայացնելու անհետաձգելի միջամտության որոշում՝ բռնարարին հեռացնելու և արգելելու նրա մուտքը բնակության վայր։

«Ընտանեկան եվ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եվ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և «Ոստիկանության մասին» օրենքը լիազորում են ոստիկանությանը՝ ընտանեկան բռնության արտակարգ իրավիճակներում ընտանեկան բռնության զոհերին և նրանց երեխաներին բռնարարի կողմից սպառնացող վտանգներից արդյունավետորեն պաշտպանելու, ինչպես նաև անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու համար:

Անհետաձգելի միջամտության որոշում կարող է ներառել բռնարարի պարտավորություն՝ լքելու համատեղ բնակարանը և արգելք՝ մոտենալու տուժողին և նրա բնակությանը, ինչպես նաև արգելք՝ ցանկացած հաղորդակցության միջոցներով կապ հաստատելու, այդ թվում՝ երրորդ անձանց միջոցով հաղորդագրություն փոխանցելու տուժողին։

Անհետաձգելի միջամտության որոշումը գործում է մինչև 20-25 օր, սակայն այս ընթացքում դատարանը կարող է սահմանել բռնության դեմ ժամանակավոր պաշտպանության միջոց, որը կերկարաձգի զոհի պաշտպանությունը այնքան ժամանակ, որքան այն անհրաժեշտ է։

Բաժանման որոշում և մարդու իրավունքներ

Ոստիկանությունն ունի ոչ միայն իրավասություն, այլև պարտավորություն՝ կայացնելու անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանելու զոհին և նրա երեխաներին։ Եթե ոստիկանությունը ճիշտ չգնահատի ընտանեկան բռնության իրավիճակը (օրինակ՝ բռնության բնույթը կամ նախորդ դեպքերի պատմությունը) և, հետևաբար, հրաժարվի բաժանման որոշում կայացնելուց, դա կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտման։

Ընտանեկան բռնությունը համարվում է հիմնականում կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։ Եթե պետությունը (այս դեպքում՝ ոստիկանությունը) արդյունավետորեն չի արձագանքում և չի պաշտպանում զոհերին, երբ առկա է նրանց կյանքի, ազատության կամ առողջության նկատմամբ անմիջական սպառնալիք, ապա դա կարող է համարվել խտրականության արգելքի խախտում՝ զուգակցված կյանքի իրավունքի և/կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտմամբ։

Այս բաժնի մասին

Ուղեցույցի այս բաժնում կներկայացվեն իրավական և գործնական ընթացակարգերը, երբ զոհն իրավունք ունի պահանջելու, որ ոստիկանությունը կայացնի անհետաձգելի միջամտության մասին որոշում։ Մասնավորապես՝ ինչպես ճանաչել զոհի կյանքի, առողջության, ազատության և անվտանգության նկատմամբ անմիջական սպառնալիքները և ինչ ընթացակարգով է կայացվում անհետաձգելի միջամտության որոշում։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 06/11/2025