Եթե դատարանը բռնությունից ժամանակավոր պաշտպանության որոշում է կայացրել, և բռնարարն խախտում է այդ որոշումը, նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։
Քանի որ դատարանի պաշտպանական որոշումն ապահովում է տուժողի անվտանգությունը, դրա խախտումը սահմանվում է որպես հանցագործություն։ Արդյունքում, պետք է հարուցվի քրեական գործ, և բռնարարն ենթարկվի պատասխանատվության։
Քրեական պատասխանատվություն և Մարդու իրավունքներ
Կյանքի իրավունք, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունք
Արդյունավետ քրեական հետաքննությունը և ընտանեկան բռնության համար բռնարարին քրեական պատասխանատվության ենթարկելն այն էական միջոցներից է, որով պետությունը պաշտպանում է տուժողների իրավունքները և կանխում մարդու իրավունքների խախտումները։ Եթե համապատասխան պետական մարմինները չեն ապահովում տուժողի պաշտպանությունը՝ պատշաճ քննություն իրականացնելու, մեղադրանք առաջադրելու, դատավարություն անցկացնելու և անհրաժեշտության դեպքում դատապարտելու միջոցով, դա կարող է հանգեցնել կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման։
Խտրականության արգելք
Ընտանեկան բռնությունը համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն հիմնականում ազդում է կանանց վրա։ Եթե պետությունը (այս դեպքում՝ համապատասխան մարմինները) արդյունավետ քննություն չի իրականացնում և բռնարարին պատասխանատվության չի ենթարկում, դա կարող է հանգեցնել խտրականության արգելքի խախտման՝ զուգակցված կյանքի իրավունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի և անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտմամբ։
Արդար դատաքննության իրավունք
Եթե ընտանեկան բռնության տուժողները ճանաչվել են որպես տուժողներ քրեական վարույթում, նրանք ունեն արդար դատաքննությանը վերաբերող մի շարք իրավունքներ։ Օրինակ՝ որոշ դեպքերում նրանք ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Եթե պետությունը չի ապահովել այդ դատավարական երաշխիքները, ինչի արդյունքում տուժողի դատավարությունը դարձել է ոչ արդար, դա կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։
Այս բաժնի մասին
Այս ուղեցույցի տվյալ բաժնում ներկայացվում են այն հանցագործությունների տեսակները, որոնք կարող են կատարվել՝ խախտելով դատարանի բռնությունից ժամանակավոր պաշտպանության որոշումը, և թե ինչպես կարելի է բռնարարին ենթարկել պատասխանատվության։