Ի՞նչ է ընտանեկան և կենցաղային բռնությունը

Ընտանեկան և կենցաղային բռնություն է համարվում նույն կամ ընդհանուր տնային տնտեսության, ընտանիքի կամ զուգընկերային հարաբերությունների շրջանակում, իրական կամ նախկին ամուսինների միջև տեղի ունեցող ցանկացած չարաշահող գործողություն։ Շատ հասարակություններում ընտանեկան բռնությունը համեմատաբար ավելի շատ ազդում է կանանց վրա, քան տղամարդկանց։

Ընտանեկան և կենցաղային բռնություն է համարվում ցանկացած ֆիզիկական, սեռական, բանավոր, հուզական կամ տնտեսական բռնության գործողություն, անկախ նրանից՝ այն տեղի է ունենում իրական կամ նախկին ամուսինների, ներկայիս կամ նախկին զույգերի, առաջին աստիճանի ազգականների (երեխաներ և ծնողներ), երկրորդ աստիճանի ազգականների (թոռներ, տատիկներ և պապիկներ, քույրեր և եղբայրներ, հարս, փեսա) միջև, և անկախ նրանից՝ բռնություն իրականացնողը զոհի հետ կիսում է կամ կիսել է նույն (ընդհանուր) տնային տնտեսությունը, թե ոչ։

Ընտանեկան բռնություն և խտրականություն

Ընտանեկան և կենցաղային բռնությունը համարվում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորում, քանի որ այն համեմատական առումով ավելի շատ է ազդում կանանց քան տղամարդկանց վրա։ Բացի այդ, ընտանեկան բռնությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, քան պարզապես միջանձնային հարաբերությունները, քանի որ բռնի հարաբերությունները, որոնցում հիմնականում կանայք են տուժում, հիմնական խնդիր չէ: Համարվում է, որ ընտանեկան բռնությանը նպաստում է կանանց նկատմամբ խտրականության դրսևորման այլ ձևերը, որոնք դրսևորվում են աշխատաշուկայում, հանրային տարածքում, ԶԼՄ-ներում և այլն։

Ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունը

Ընտանեկան և կենցաղային բռնությունը ֆիզիկական, սեռական, բանավոր, հուզական կամ տնտեսական բռնություն է, որը հաճախակի կրկնվում է, և որը սովորաբար իրականացվում է կնոջ նկատմամբ՝ նրա զուգընկերոջ (ամուսին կամ սիրեցյալ) կամ այլ ազգականի (չափահաս զավակ և այլն) կողմից՝ նպատակ ունենալով ձեռք բերել իշխանություն, վերահսկողություն և գերակայություն վերջինիս նկատմամբ։ Այն ներառում է նաև անտեսումը՝ ծնողի կողմից դիտավորյալ չիրականացրած պարտականությունը երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը:

Զոհի նկատմամբ իշխանության և վերահսկողության պահպանումը հանդիսանում է ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատուկ բնութագիրը, որով այն տարբերվում է բռնի այլ գործողություններից: 

Հետևաբար, որպեսզի ընտանեկան բռնության զոհերը կարողանան անվտանգ դուրս գալ այդ հարաբերություններից, անհրաժեշտ է ոչ միայն հասկանալ ընտանեկան բռնության երևույթը, այլև ստեղծել անվտանգ դուրս գալու ռազմավարություններ և ապահովել պետության կողմից երաշխավորված պաշտպանությունն և աջակցությունը բռնության զոհերին։

Այս բաժնի մասին

Ուղեցույցի այս բաժինը կբացատի, թե ինչպես ճանաչել ընտանեկան բռնությունը և ինչ մարդու իրավունքներ կարող են խախտվել դրա հետևանքով։

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 13/11/2025