Ընտանեկան բռնությունն ունի բազմաթիվ ձևեր և տեսակներ։ Ձեզ պաշտպանելու համար կարևոր է սովորել դրանք ճանաչել։
Ընտանեկան բռնություն է համարվում ցանկացած բռնության, անկախ այն հանգամանքից՝ այն տեղի է ունենում ներկայում ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կամ նախկինում ամուսնական հարաբերությունների մեջ եղած կամ նախկին ամուսինների միջև, պաշտոնական գրանցում չունեցող քաղաքացիական ամուսնական հարաբերությունների կամ նախկինում նման հարաբերությունների մեջ գտնվող զույգերի միջև, առաջին աստիճանի ազգականների (երեխաներ և ծնողներ), երկրորդ աստիճանի ազգականների (թոռներ, տատիկներ և պապիկներ, քույրեր և եղբայրներ, հարս, փեսա) միջև, և անկախ նրանից՝ բռնություն իրականացնողը տուժողի հետ կիսում է կամ կիսել է նույն (ընդհանուր) տնային տնտեսությունը, թե ոչ։ Տարբերակվում են ընտանեկան բռնության երեք ձևեր՝ ֆիզիկական բռնություն, հարկադրանք և ընտանեկան բռնություն, որը չի ներառում ծեծ կամ ֆիզիկական հարձակում։ Ընտանեկան բռնությունը դրսևորվում է հետևյալ չորս տեսակներով՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնություն։
Շատերը չեն ճանաչում ընտանեկան բռնության որոշ կամ բոլոր ձևերն ու տեսակները։ Ընտանեկան բռնության մասին պատկերացումները պայմանավորված է մարդկանց կրթության, կենսափորձի, և այն միջավայրով, որտեղ նրանք ապրում են։ Ընտանեկան բռնության զոհերը հաճախ ճանաչում են բռնության վրա հիմնված հարաբերության միայն մի մասը: Օրինակ՝ նրանք ճանաչում են ֆիզիկական բռնությունը, բայց բանավոր կամ հոգեբանական բռնությունը չեն դիտարկում որպես բռնություն։
Ընտանեկան բռնության մասին համընդհանուր ընկալումը կարևոր է իրավապահ մարմինների արձագանքը ավելի արդյունավետ դարձնելու և հասարակության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու համար, որ ընտանեկան բռնության որևէ ձև կամ տեսակ անթույլատրելի է և օրենքով արգելված։ Իրավապահ մարմինների կողմից հասարակությանը ուղղված հստակ ուղերձը՝ ընտանեկան բռնության ընդհանուր ընկալման և դրա անօրինականության վերաբերյալ, կարող է խրախուսել ընտանեկան բռնությունից տուժած անձնաց դուրս գալ բռնությունից և դիմել օգնության:
Այս բաժնի մասին
Ուղեցույցի այս բաժինը բացատրում է ընտանեկան բռնության ձևերն ու տեսակները, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքները։