Ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր զոհ իրավունք ունի ստանալու պետության կողմից տրամադրվող պաշտպանություն և աջակցություն։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է, որ ընտանեկան բռնության զոհերը պետք է պաշտպանված լինեն, իսկ բռնարարները՝ պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար։ Վտանգի մեջ գտնվող անձին պետք է անհապաղ օգնություն ցուցաբերվի, իսկ զոհերին պետք է տրամադրվի համակողմանի աջակցություն և իրավական օգնություն՝ իրենց իրավիճակը փոխելու համար։ Ընտանեկան բռնության զոհերն ունեն նաև ոստիկանության կողմից առանձնացման որոշում և դատարանի կողմից ժամանակավոր պաշտպանության որոշում ստանալու իրավունք։

կարևոր է

  • Եթե կարծում եք, որ ձեր կամ այլ անձի անվտանգությանը, առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում, զանգահարեք թեժ գծին՝ 114, կամ ոստիկանություն՝ 1-02 
  • Կարող եք զանգահարել նաև պետական կամ հասարակական կազմակերպություններին՝ այցելելով հետևյալ կայք էջ՝ https://www.mlsa.am/blockpage/79
  • «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա»՝ +374 99 88 78 08

Այս բաժնի մասին

Ուղեցույցի այս բաժնում կներկայացվեն անհապաղ և համակողմանի աջակցման ծառայությունների տեսակները, որոնք հասանելի են ընտանեկան բռնությունից տուժածներին: 

Ռեսուրսներ

Վերջին թարմացում 13/11/2025